+374 99 12 80 82 Հինգշաբթի - 25 Ապրիլ 2024

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը:

    «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը:

    2015-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Մեկ երկրի պատկերներ Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխը, և Սաքսոնիա Անհաղթ երկրամասի մշակույթի և

  • Ռոուս Էյզեն.  «Ուտելիքը որպես արվեստ»

    Ռոուս Էյզեն. «Ուտելիքը որպես արվեստ»

    2015թ. սեպտեմբերի 4-ին Արվեստագիր ներկա էր Գերմանիայում բնակվող և ստեղծագործող հայազգի լուսանկարչուհի Ռոուս Էյզենի «Ուտելիքը որպես արվեստ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին: Ֆոտոցուցահանդեսի հիմքում ֆոտոկոլաժներն են, որտեղ ուտելիքը որպես կատեգորիա առաջնային դեր է ստանում: Լուսանկարներում պատկերված ուտելիքը գրավում, դեպի իր խորքերն է տանում հերոսներին, դառնում կարևոր ու դոմինանտ, մեծանում նույնիսկ չափսերով, կանգնում մարդկանց կողքին որպես գլխավոր դերակատար

  • Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը‹‹Դալան արտ›› ցուցասրահում

    Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը‹‹Դալան արտ›› ցուցասրահում

    2015թ.-ի Օգոստոսի 14-ին ‹‹Դալան արտ›› ցուցասրահում բացվեց նկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին աբստրակտ ոճի, կոլլաժային աշխատանքներ, որտեղ օգտագործված էին չորացած ցեմենտ և հին ժանգոտված երկաթի կտորներ, որոնք ուղեկցվում էին ռուսերեն սովետական  թերթերի պատառներով։ Աշխատանքները իրենց մեջ աբստարկտ ինֆորմացիա էին պարունակում մեր ոչ հեռու անցյալի մասին, դրանք կանչում էին դեպի իրենց, մտնում հիշողության դարակները

  • «Ոսկե ծիրան» -ի մրցանակակիրները հայտնի են

    «Ոսկե ծիրան» -ի մրցանակակիրները հայտնի են

    «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Ներկայացնում ենք մրցանակակիրներին… Միջազգային խաղարկային մրցույթ Ոսկե ծիրան  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա) Ֆիլմը ներկայացնում է ամազոնյան շաման Կարամակատեի և ի որոնումն նախնյաց գիտելիքների՝ Հյուսիս-արևելյան Ամազոն մեկնած երկու գիտնականի առաջին

  • Նաստասյա Կինսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Երևանում

    Նաստասյա Կինսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Երևանում

    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ Նաստասյա Կինսկու մասնակցությամբ Ռոման Պոլանսկու  «Թես» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին դերասանուհին, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, հայ դերասաններ և կինոսերներ: Նաստասյա Կինսկին մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկու դուստրն է: Նրան համաշխարհային ճանաչում են բերել  Ալբերտո Լատուադայի «Եղիր,

  • «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը

    «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը

    Հուլիսի 14-ին  երիտասարդ պատմագետների ասոցիացիան Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում իրականացրեց հերթական հանդիպումը«Արև Արտ »  գալերեայում:  Հանդիպումը նվիրված էր ցեղասպանության ժամանակ ականատես վերապրողների կյանքի պատմությանը: Ցուցադրվեց ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) վավերագրական ֆիլմը: Ֆիլիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ, ֆիլմում ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիների ընթացքում մասնավորապես կանանց

  • Հենրիկ Մալյանի աստղի բացումը Երևանում

    Հենրիկ Մալյանի աստղի բացումը Երևանում

    2015թ. հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղի բացումը Շառլ Ազնավուրի  հրապարակում: Բացմանը ներկա էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանց, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ռեժիսորի արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր: Հենրիկ Մալյանը ծնվել է 1934 թվականին Թելավում։  1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի

  • «Հայություն» («Armenity») հայկական տաղավարը հայրենիքում  ներկայացնելու կարևորությունը…

    «Հայություն» («Armenity») հայկական տաղավարը հայրենիքում ներկայացնելու կարևորությունը…

    Հուլիսի 12-ին   հայկական տաղավարի համադրող Ադելինա Կուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը և մասնակից արվեստագետներից Արամ Ջիբիլյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում էին: Երեկոյի ընթացքում ներկայացվեց վավերագրական ֆիլմ հայկական տաղավարի մասին, ինչպես նաև հյուրերն անձամբ պատմեցին իրենց տպավորությունների մասին, տաղավարի գաղափարի և կոնցեպտի կարևորության մասին:  2015թ.-ի մայիսի 6-ին Վենետիկում մեկնարկած 56-րդ միջազգային բիենալեի գլխավոր մրցանակակիրը Հայաստանի Հանրապետության

  • «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը բացված է…

    «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը բացված է…

    Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը գալիս է հաստատելու, որ հայ կինոյին հրաշալի ապագա է սպասվում, որ այն չի սպառել իրեն և կարող է ներկայանալ հանրությանը համաշխարհային կինոյի կողքին: Հանրաճանաչ ռեժիսորների կողքին բազմաթիվ հայ երիտասարդ կնոռեժիսորներ իրենց ուժերն են փորձում այս հեղինակավոր կինոփառատոնին: «Ոսկե ծիրանը»  հանդիսանում է տարածաշրջանում ամենահեղինակավոր  միջազգային կինոփառատոնը, որն իր 12 տարվա գործունեության ընթացքում հյուրընկալել