+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից

  • Աբստրակտ լուսանկարներ. Գաբրիել Փանոսյան

    Աբստրակտ լուսանկարներ. Գաբրիել Փանոսյան

    Մարտի 3-ին «Արվեստագիրը» Երևան քաղաքի պատմության թանգարանում էր, ուր տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Աբստրակտ լուսանկարներ» ցուցահանդեսի բացումը: Բացման ընթացքում խոսք ասեցին արվեստաբաններ Սարո Գալենցը, Շահեն Խաչատրյանը և Մարինե Ստեփանյանը, ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այսպես կոչված աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը կրում էր ինտերակտիվ բնույթ, քանի որ այցելուներին հնարավորություն էր ընձեռնվում անվանել

  • Անցումներ. Հարություն Սամուելյան

    Անցումներ. Հարություն Սամուելյան

    Փետրվարի 20-ին «Արվեստագիր»-ը ներկա էր «Դալան» ցուցասրահում Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների «Անցումներ» խորագիրը կրող ցուցահահանդեսի հանդիսավոր բացումնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆյուՅորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ներկայացված աշխատանքները կատարված են մատիտի, ջրաներկի, վիմագրության և խառը տեխնիկաներով: Գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1980-2006 թվականների ընթացքում, լի է տարրերի ու

  • Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Փետրվարի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ  վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց…» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների  ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ցուցադրվող աշխատանքների ընտրությունը ևս նա է արել: Բացման արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը, Հայաստանում Իտալիայի

  • Ժամանում…Արմեն Պրոյան:

    Ժամանում…Արմեն Պրոյան:

    Փետրվարի 11-ին Դալան ցուցասրահում բացվեց Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող  անհատական ցուցահանդեսը: Ներկայացված գունագեղ աշխատանքները գրավում են անմիջականությամբ, մոգական մթնոլորտով և պարզ մոտեցումներով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

  • Եղեռնը հայ կերպարվեստում

    Եղեռնը հայ կերպարվեստում

    Փետրվարի 10-ին «Արվեստագիրը» ներկա էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մտենագրութեան թուանշանային գրադարանի կողմից կազմակերպված` Շահեն Խաչատրյանի «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսությանը: Նշենք, որ Շահեն Խաչատրյանը հանդիսանում է հայ արվեստին վերաբերող տասնյակ բազմալեզու մենագրությունների և ալբոմների հեղինակ, որոնցից հատկանշական է նրա` 2010 թվականին լույս տեսած «Ցավի գույնը» գիրքը, որտեղ ներկայացված են հայոց ցեղասպանությանը անդրադարձած արվեստագետների ստեղծագործություններ:

  • Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Հունվարի 25-ին «Արվեստագիրը» ներկա էր Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Համադրողը` իտալացի Պիետրո Ֆրանեզին է: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու արվեստագետի նոր աշխատանքներին` «վերջին 401 օրերի» ընթացքում ստեղծած գործերին: Գևորգ Ջորջ Քասաբյանը անդավաճան էր  իրեն հատուկ մինիմալիստական ոճին : Այս անգամ նկարիչն անդրադաձել էր

  • Պողոս Հայթայան «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»

    Պողոս Հայթայան «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»

    Կալենցի թանգարանում դեկտեմբերի 26-ին մարդաշատ էր…. Արվեստագետներ, արվեստաբաններ, արվեստասեր հասարակություն, բոլորը այնտեղ էին ծանոթանալու արվեստաբան Պողոս Հայթայանի նոր գրքին: «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»-ը յուրահատուկ մի գանձ է արվեստասերի համար, այն ներկայացնում է Պողոս Հայթայանի շուրջ 55 տարվա արվեստաբանական ժառանգությունը, ներառելով հեղինակի հոդվածները, մենագրություններն ու հարցազրույցները անհատ արվեստագետների և հայ կերպարվեստի խնդիրների մասին: Հայ արվեստի

  • «Նամակներ ափսեի մեջ»

    «Նամակներ ափսեի մեջ»

    Դեկտեմբերի 3-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում էր, որտեղ «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում ներկայացվում էր «Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը, որն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2`Ռուբեն Անգալադյան, նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում: Երեկոն մեկնարկեց ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ծանոթանալու հավաքածուի հետ: Հավաքածուն ընդգրկում է ափսեներ` նկարազարդված այնպիսի