+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: ժամանակակից արվեստ

  • Մհեր Խաչատրյան. Հայոց ցեղասպանություն

    Մհեր Խաչատրյան. Հայոց ցեղասպանություն

    Ապրիլի 16-ին «Արվեստագիրը» Երևանի գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում էր, որտեղ Մհեր Խաչատրյանը ներկայացնում էր իր աշխատանքների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Երևանում ծնված և Նյու-Յորքում բնակվող նկարիչ Մհեր Խաչատրյանի կտավները էքսպրեսիվ են, լի հուզականությամբ: Ծավալուն վրձնահարվածները, անմշակ մակերեսներն ու մուգ գունապնակը այս շարքի թերևս ամենահատկանշական կողմերից են: Այս ճամփորդող ցուցահանդեսը ներկայացվել է ԱՄՆ ավելի քան ութ

  • Այլևս երբե´ք… Հայաստանի ժամանակակից արվեստագետների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

    Այլևս երբե´ք… Հայաստանի ժամանակակից արվեստագետների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

    Ապրիլի 14-ին «Արվեստագիրը» Հայաստանի նորարար փորձառական արվեստի կենտրոնում էր, որտեղ Էդուարդ Պալասանյանը ներկայացնում էր իր նոր համադրական աշխատանքը` « Այլևս երբե´ք» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը Հայաստանի ժամանակակից արվեստագետների անդրադարձն է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Ցուցահանդեսը անդրադարձ է այդ արհավիրքին, դրա հետևանքներին և կոչ` որ նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան: Ներկայացված էին գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներ, ինստալյացիաներ

  • Լեո Լեո-Վարդանյան. Սամադհի…

    Լեո Լեո-Վարդանյան. Սամադհի…

    Մեդիտացիոն աբստրակցիա` ահա Լեո Լեո-Վարդանյանի արվեստի հիմնական բնորոշումը: Դալան ցուցասրահի տարածությունը, որտեղ ապրիլի 3-ին տեղի ունեցավ նկարչի «Սամադհի» խորագրով ցուցահանդեսի  բացումը, լի էր մեդիտացիոն աուրայով և ներդաշնակությամբ: Արվեստը մեդիտացիա է` մարդկային մտքի ստեղծագործ վիճակ: Մեդիտացիան ինքնին մաքուր աբստրակցիա է, բայց այն չի ենթադրում ձևերի ժխտում, այլ ենթադրում է ձևերի կատարյալ  ընկալում և դիտարկվող օբյեկտի բոլոր

  • Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում

    Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում

    Մարտի 20-ին Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց  «Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողը Շաքե Ա. Պետրոսյանն է: Կնոջ կերպարն արևելքում ավելի քան որևէ այլ տեղ խնդրահարույց է և տարբեր արևմտյան ընկալումներից: Ցուցահանդեսը խնդիր ուներ ներկայացնելու ոչ միայն կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում, այլ նաև կնոջ ընկալումը, տարբերությունները արևմտյան մշակույթը կրող հասարակությունների

  • Անցումներ. Հարություն Սամուելյան

    Անցումներ. Հարություն Սամուելյան

    Փետրվարի 20-ին «Արվեստագիր»-ը ներկա էր «Դալան» ցուցասրահում Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների «Անցումներ» խորագիրը կրող ցուցահահանդեսի հանդիսավոր բացումնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆյուՅորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ներկայացված աշխատանքները կատարված են մատիտի, ջրաներկի, վիմագրության և խառը տեխնիկաներով: Գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1980-2006 թվականների ընթացքում, լի է տարրերի ու

  • Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Փետրվարի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ  վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց…» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների  ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ցուցադրվող աշխատանքների ընտրությունը ևս նա է արել: Բացման արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը, Հայաստանում Իտալիայի

  • Մոտ եկեք. Արվեստը այլ տեսանկյունից…

    Մոտ եկեք. Արվեստը այլ տեսանկյունից…

    Հոկտեմբերի 7-ին «Արվեստագիրը» ներկա էր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում «Մոտ եկեք» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը… Արվեստը՝ այլ տեսանկյունից… այսպիսինն է ցուցադրության նշանաբանը: Հետևեցինք վերնագրին, մոտ գնացինք, մասնակցեցինք ինտերակտիվ բնույթի աշխատանքներին, գաղտնիքներ շշնջացինք շշուկների պատին… Թերևս նկատելի էր օտարերկրյա արվեստագետների ներկայությունն ու մեծ ազդեցությունը ցուցադրության կայացման վրա: Արվեստը այլ` նոր տեսանկյունից այս պարագայում ներկայացվում էր մեծամասամբ հայ

  • Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Սեպտեմբերի 16-ին «Արվեստագիրը» Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում էր, որտեղ  Հայաստանի Հանրապետության  մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես  «Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով` նվիրված անկախության 23-րդ տարելիցին: Ներկայացված էին առավելապես երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների` հետխորհրդային շրջանի ժամանակակից հայ արվեստի ստեղծագործական գործընթացների գլխավոր դեմքերի ու ակտիվ մասնակիցների ստեղծագործություներ, ինչպես նաև, գեղարվեստական զարգացումն ավելի ակնառու