+374 99 12 80 82 Երկուշաբթի - 23 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: ժամանակակից արվեստ

  • Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Հատված Հ.Բարխուդարյանի «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից Ինքն իր Նազարստանի մասին ասում է. «երեխայություն արեցի», հետո ավելացնում. «ցանկանում էի ավելի հասկանալի դարձնել իրականությունը, բայց  ավելի անհասկանալի դարձրի»: Էդուարդ Խարազյանի մասին խոսելիս դժվար չէ շռայլել «բազմաբնույթ»,  «բազմակողմանի», «միշտ տարբեր» ու նման այլ արտահայտություններ… Եվ իրոք` է. Խարազյանն անընդհատ փոփոխությունների սիրահար է, որ նույնիսկ իր արվեստանոցն ամեն

  • Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Նոյեմբերի 13-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացրեց ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն էր (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն էր` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև

  • Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    2015թ. նոյեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռուբեն Արուտչյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կոնցեպտը յուրահատուկ էր և միակը իր տեսակի մեջ, մանավանդ հայկական ժամանակակից իրականության մեջ: Դուրս գալով փողոց, անցնելով տարբեր մարդկանց կողքով, տեսնելով տարատեսակ դեմքեր, ընկղմվելով իրականության գիրկը՝ հանկարծ հայտնվում ես ցուցասրահի կենտրոնում, որտեղ նույնպես մարդաշատ է, սակայն դա արդեն այլ իրականություն է: Այստեղ

  • Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    2015թ. նոյեմբերի 6-ին «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYPE Pop UP) պատկերասրահը, հանձինս  Աննա Կ. Գարգարյանի և Շառլոտ Պաուլին Կարասլանյանի, ներկայացրեց Սամվել Սաղաթելյանի անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշան  աշխատանքները` “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում: «Մուտքը սիգարետի խանութից» ցուցահանդեսում ներկայացված  աշխատանքները բազմալեզու անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշաններ են,  աշխատանքներ, որոնք սթրիթ արթին  բնորոշ տեսակ կարելի է համարել:

  • Ավանդույթից արդիականություն

    Ավանդույթից արդիականություն

    Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը տեղի ունեցավ միանգամից երկու սրահներում` Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Արվեստագիրը ներկա էր հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցած Ավանդույթից արդիականություն խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցադրության նպատակն էր ամրապնդել միջմշակութային կապերը Հայաստանի և Ճապոնիայի միջև, վեր

  • Լեո Լեո-Վարդանյան. Արվեստը որպես արձանագրվող մեդիտացիա

    Լեո Լեո-Վարդանյան. Արվեստը որպես արձանագրվող մեդիտացիա

    Արվեստը մեդիտացիա է, որը չի ենթադրում առարկայի ժխտում, և ամեն իրական տարածք չէ, որ պարունակում է տեսանելի ձևեր: Կարծես թե աբստրակտ արվեստի խնդիրները մեդիտացիան լուծում է յուրովի: Այսպես` Լեո Լեոյի արվեստը ներքաշում է դիտողին մի յուրահատուկ մեդիտացիոն դաշտ, որտեղ կրկնվող համաչափ ռիթմը, գունային ցանցն ու ներդաշնակությունը  ուղղորդում են դիտողին դեպի հանգստություն և ազատագրում: Լեոյի աշխարհը

  • Հակոբ Հակոբյան.  Ուրիշ Հայաստան…

    Հակոբ Հակոբյան. Ուրիշ Հայաստան…

    Ստեղծագործական յուրօրինակ դիմագծեր ունեցող վարպետներից է Հակոբ Հակոբյանը (1923-2013): Մինչև Հայաստան վերադառնալը նկարիչն արդեն անվանի արվեստագետ էր, որի աշխատանքներից մի քանիսը տեղ էին գտել Կահիրեի և Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարաններում: Հակոբյանի Եգիպտոսում ստեղծած աշխատանքները հիմնականում կոմպոզիցիոն միաֆիգուր հորինվածքներ են, որ ներկայացնում են ծղոտե զամբյուղներ ու ավելներ, պղնձե սպասք, սոխեր ու սխտորներ: Նրա նատյուրմորտները հուսալքություն ու թշվառ

  • Վիգեն Գալստյանը համադրական աշխատանքի և Կամո Նիգարյանի մասին

    Վիգեն Գալստյանը համադրական աշխատանքի և Կամո Նիգարյանի մասին

    Համադրող Վիգեն Գալստյանը ժամանակակից հայ արվեստային իրականության այն վառ ներկայացուցիչներից է, ում համադրած ցուցահանդեսները միշտ հարցադրումների ու մտածելու տեղիք են տալիս և առանձնանում են մանրամասն ու լավ մտածված ցուցադրւթյամբ: Կարծում եմ՝ երիտասարդ համադրողների համար դրանք համադրական աշխատանքի բաց դասագրքեր են: Սեպտեմբերի 19-ին  Գաֆեսճէան արվեստի կոնտրոնում Վիգեն Գալստյանի  համադրած  Կամո Նիգարյանի ‹‹Շիզոպոլիս›› ցուցադրության շրջանակներում, հենց ցուցասրահում