Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը
Էդմընդ դե Ուալը ժամանակի առաջադեմ արվեստագետներից է` ով հատկապես հայտնի է իր խեցեգործական աշխատանքներով: Առարկաների հարաբերության, տոների ու ֆորմաների ներդաշնակ երկխոսությունն է, որ նրա գործերում դառնում է յուրօրինակ, անսովոր, պարզ ու սքանչելի: Երաժշտական նոտաների նման կառուցվում են ու ճարտարապետական ռիթմ են ստանում գործերը: Եւ այս դեպքում անհնար է չհիշել, որ տաղանդը նախ եւ առաջ չափի …