+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: արվեստ

  • Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Հունվարի 25-ին «Արվեստագիրը» ներկա էր Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Համադրողը` իտալացի Պիետրո Ֆրանեզին է: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու արվեստագետի նոր աշխատանքներին` «վերջին 401 օրերի» ընթացքում ստեղծած գործերին: Գևորգ Ջորջ Քասաբյանը անդավաճան էր  իրեն հատուկ մինիմալիստական ոճին : Այս անգամ նկարիչն անդրադաձել էր

  • Պողոս Հայթայան «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»

    Պողոս Հայթայան «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»

    Կալենցի թանգարանում դեկտեմբերի 26-ին մարդաշատ էր…. Արվեստագետներ, արվեստաբաններ, արվեստասեր հասարակություն, բոլորը այնտեղ էին ծանոթանալու արվեստաբան Պողոս Հայթայանի նոր գրքին: «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»-ը յուրահատուկ մի գանձ է արվեստասերի համար, այն ներկայացնում է Պողոս Հայթայանի շուրջ 55 տարվա արվեստաբանական ժառանգությունը, ներառելով հեղինակի հոդվածները, մենագրություններն ու հարցազրույցները անհատ արվեստագետների և հայ կերպարվեստի խնդիրների մասին: Հայ արվեստի

  • «Նամակներ ափսեի մեջ»

    «Նամակներ ափսեի մեջ»

    Դեկտեմբերի 3-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում էր, որտեղ «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում ներկայացվում էր «Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը, որն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2`Ռուբեն Անգալադյան, նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում: Երեկոն մեկնարկեց ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ծանոթանալու հավաքածուի հետ: Հավաքածուն ընդգրկում է ափսեներ` նկարազարդված այնպիսի

  • Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Սեպտեմբերի 16-ին «Արվեստագիրը» Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում էր, որտեղ  Հայաստանի Հանրապետության  մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես  «Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով` նվիրված անկախության 23-րդ տարելիցին: Ներկայացված էին առավելապես երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների` հետխորհրդային շրջանի ժամանակակից հայ արվեստի ստեղծագործական գործընթացների գլխավոր դեմքերի ու ակտիվ մասնակիցների ստեղծագործություներ, ինչպես նաև, գեղարվեստական զարգացումն ավելի ակնառու