+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: արվեստ

  • Լիդիա Դուռնովո

    Լիդիա Դուռնովո

    Լիդիա Դուռնովոն ծնվել է 1885 թ-ին Սմոլենսկում: 1902 թ. նա ավարտում է տեղի վարժարանը, որտեղ սովորում է նկարչություն: 1904թ. Դուռնովոն տեղափոխվում է Պետերբուրգ, և ընդուվում է Ա.Վ. Մակովսկու արվեստանոց, սակայն սովորում է այստեղ ընդամենը մեկ տարի, քանի որ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, և նա՝ որպես գթության քույր, մեկնում է ռազմաճակատ: 1906թ. Դուռնովոն վերադառնում է Պետերբուգ,

  • Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում

    Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում

    Մարտի 20-ին Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց  «Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողը Շաքե Ա. Պետրոսյանն է: Կնոջ կերպարն արևելքում ավելի քան որևէ այլ տեղ խնդրահարույց է և տարբեր արևմտյան ընկալումներից: Ցուցահանդեսը խնդիր ուներ ներկայացնելու ոչ միայն կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում, այլ նաև կնոջ ընկալումը, տարբերությունները արևմտյան մշակույթը կրող հասարակությունների

  • Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից

  • Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

    Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

     Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (1922-2005)` տաղանդավոր արվեստագետ, «թիֆլիսյան դպրոցի» ականավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում և Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան ինստիտուտում, իր 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բնանկարներ, նատյուրմորտներ. սակայն առավել ուշագրավ են նկարչուհու վրձնած դիմանկարները: Լավինիայի տաղանդը հատկապես դրսևորվել է այս ժանրի

  • Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Խաչատուր Եսայանը (1909-1977)  20-րդ դարի հայ գեղանկարչության անվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միան­գամայն առանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանի գեղարվեստա- արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչը հարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվա­ճում­նե­րով:Եսայանի արվեստը սնվել է Եղիշե Թադևոսյանի ավանդույթներով: Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին: Նա ունի Հայաստանի բնությունը պատկերող մի շարք հրաշագեղ

  • Էդուարդ Իսաբեկյանի արվեստը:

    Էդուարդ Իսաբեկյանի արվեստը:

    Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչներից է: Մեծ է նրա ներդրումն ու վաստակը հայ գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառում: Մեծանուն վարպետը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում, իսկ հետագայում տեղափոխվել Երևան: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևան «Գեղարդ»տեխնիկումում (1927-31թթ.), որտեղ նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Գոհար Ֆերմանյանը, Սուրեն Ստեփանյանը: Ուսումն ավարտելուց հետո տարբեր

  • Աշոտ Հովհաննիսյան. Դեղձ Աշոտ հեղափոխականը:

    Աշոտ Հովհաննիսյան. Դեղձ Աշոտ հեղափոխականը:

    Ընկերները Դեղձին հիշում են մի առանձնահատուկ  ջերմությամբ  , իսկ հայ արվեստի պատմության էջերում նա ընդմիշտ մնաց իբրև  գունային չափազանց վառ և էքսպրեսիվ զգացողության տեր մի արվեստագետ: Աշոտ Հովհաննիսյանի(1929-1997) լավագույն ստեղծագործությունները արված են հիշողությամբ, հեռացված են բնօրինակից: Նկարիչն իր առջև արտաքին նմանեցման խնդիր չի դրել: Իր ժանրաթեմատիկ, բնանկարային ստեղծագործությունները հաճախ վերացարկված են, լի պայմանական ձևերով, որոնք