+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: հայկական կերպարվեստ

  • Մարտին Պետրոսյան.  Երևակայական աշխարհի հայ վարպետը

    Մարտին Պետրոսյան. Երևակայական աշխարհի հայ վարպետը

    Դեկորատիվ-գունային ու միաժամանակ, գրաֆիկական,գծային չափազանց ինքնատիպ մտածողության տեր արվեստագետ է Մարտին Պետրոսյանը (ծն.1936): Յուղաներկով կտավի կամ ստվարաթղթի վրա կատարված, տարբեր չափերի բնանկարից մեկնող կամ ամբողջապես հորինված նրա պորտրետային ու պեյզաժային աշխատանքները ինչպես և կենցաղային, պատմական, առասպելական, հեքիաթային, դիցաբանական մոտիվներ արծարծող կամ ստեղծագործական ազատ երևակայությամբ ծնված կոմպոզիցիոն-թեմատիկ հորինվածքները աչքի են ընկնում ասես լուսնային, մթնշաղային լույսով ողողված`

  • «Լուսավոր սևը»  և  «խտացված ֆորմաները»  վերացական արվեստում

    «Լուսավոր սևը» և «խտացված ֆորմաները» վերացական արվեստում

      Հարցնելու համար, թե վերացական արվեստի զարգացումն ունի արդյոք սահմանելի տրամաբանություն, պետք է փորձենք սահմանել վերացական ձևամտածողության հասկացությունն արվեստում և թե ինչպես է այն կայացվում: Ներհայեցողական աշխատանքը ստեղծագործողին թույլ է տալիս ֆորմայի մեջ փնտրելու հատուկ բովանդակություն. աշխատելով ֆորմայի, գույնի, հարթության մակերեսի հնարավորությունների հետ՝ արվեստագետը ստեղծեց դրանց ներհատուկ ֆենոմենների հետ հարաբերվելու միջոցներ, որոնք արտիկուլացվում են ներքին

  • Էքսպրեսիոնիզմի արտահայտությունը հայ նկարիչների` Ցեղասպանությանը վերաբերող գործերում

    Էքսպրեսիոնիզմի արտահայտությունը հայ նկարիչների` Ցեղասպանությանը վերաբերող գործերում

    Հոդվածի հեղինակ՝  Մարինե Հովակիմյան Արվեստաբան Հայ արվեստագետների եղեռնի թեմայով ստեղծված աշխատանքները կարևորագույն տեղ են զբաղեցնում հայ ազգային պատմական գեղանկարչության և քանդակագործության մեջ: Ցեղասպանական դրվագներ ներկայացնող այս կտավները վավերագրական-փաստագրական ուժ կրելուց բացի նաև գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում` աչքի ընկնելով երևակայական խաղի տարբեր դրսևորումներով և նաև գեղարվեստական տարբեր ուղղությունների ու ոճերի ակնառու ազդեցություններով: Եվ սյուրռեալիզմի, կուբիզմի,

  • Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Կոստանդնուպոլսում է ստեղծվել 1705-1714 թվականներին Էջմիածնի գլխավոր խորանի համար պատրաստված հսկայական ճոխ վարագույրը, որը օգտագործվել է Զատկական տոներին: Ասեղնագործությունը արվել է կարմիր, մեծ չափերի (600×587) մետաքսե կտորի վրա ոսկեթելով և արծաթաթելով: Վարագույրի վրա կարմրից բացի տեսնում ենք սպիտակի, կանաչի, կապույտի երանգները: Ամբողջ վարագույրի պատկերագրությունը իրենից ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կամ «Քրիստոնեության հաստատումը հայոց մեջ»:

  • Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

    Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

             Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ է, ով ծնվել է Կարսում:  Նա 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը (պրոֆ. Յա. Նիկոլաձե) և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում: Նրա ստեղծագործությունը հայ դեկորատիվ-կիրառական

  • Ռուբեն Ադալյան. Հետահայաց նկարչի ողջ ստեղծագործությանը

    Ռուբեն Ադալյան. Հետահայաց նկարչի ողջ ստեղծագործությանը

    Հունիսի 11-ին Նկարիչների միության ամբողջ երկու հարկերը լեփ-լեցուն էին: Պատճառը` Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ բացված անհատական ցուցահանդեսն էր: Տարբեր շրջաններում արված Ադալյանի ստեղծագործությունները մեկը մյուսի հետևից գալիս էին հաստատելու նկարչի երկարամյա վաստակը, տաղանդն ու հանճարը: Դեռևս 1960-ականների սկզբին Ռ. Ադալյանը ստեղծագործական նոր ուղի դուրս եկավ: Նա մեկն

  • Արեն Շահնազարյան.  Եթե Մուսային սպասեմ, հնարավոր է չգա…Պետք է կանգնել ու նկարել…

    Արեն Շահնազարյան. Եթե Մուսային սպասեմ, հնարավոր է չգա…Պետք է կանգնել ու նկարել…

    Նրա արվեստանոց մտա նախապես գրված հարցերով, առանց կասկածելու, որ Արենը հրաշալի զրուցակից է, ու իմ հարցերը միայն ավելորդ էին լինելու: Զրույցի ընթացքում հետևում էի այս ու այն կողմ դրված նրա գործերին, բազմաթիվ «Արեններին», ինքնադիմանկարներին, որ հաճախ ավելի մոտ են իրական Արենին քան հենց ինքը: Նրա ստեղծագործության շփոթեցնող տարածության մեջ, փորձում էի կողմնորոշվել և ամեն անգամ,

  • Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ տեղի կունենա նկարչի անհատկան ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Բացումը` հունիսի 10-ին, ժամը 15:00-ին: Ստեղծագործությունները կցուցադրվեն նաև Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում: Բացումը` հունիսի 14-ին, ժամը 16:00-ին: