+374 99 12 80 82 Երեքշաբթի - 24 Դեկտեմբեր 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • «Երբ խզբզոցները դառնում են չխզբզոց» նախագիծը ՆՓԱԿ-ում մինչև հունվարի 30-ը

    «Երբ խզբզոցները դառնում են չխզբզոց» նախագիծը
    ՆՓԱԿ-ում մինչև հունվարի 30-ը

    Երևանի կենտրոնում կա մի ժամանակակից արվեստի կենտրոն, որի ցուցահանդեսները միշտ տարբերվող են ու յուրահատուկ: Դա Նորարար փորձարարական արվեստների կենտրոնն է, որտեղ այժմ գործում է «Երբ խզբզոցները դառնում են չխզբզոց» նախագիծը: Այն գործելու է մինչև հունվարի 30-ը, 2016թ.-ը: Մուտքն ազատ է:

  • «Փանոս Թերլեմեզյան-150»  հոբելյանական ցուցահանդեսը մինչև մարտի 15-ը

    «Փանոս Թերլեմեզյան-150» հոբելյանական ցուցահանդեսը մինչև մարտի 15-ը

    Ազգային պատկերասրահում դեռ 2015թ. դեկտեմբերի 15-ից այցելուների համար գործում է Փանոս Թերլեմեզյան-150 հոբելյանական ցուցահանդեսը:Այն գործելու է մինչև 2016թ. մարտի 15-ը: Ներկայացված են Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանքներ, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական տարբեր ժանրերի գործեր են: Ցուցահանդեսի նպատակն է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, մեկ

  • Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» միջոցառումը` հունվարի 15-ին

    Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» միջոցառումը` հունվարի 15-ին

    2016թ.-ի հունվարի 15-ին ժ.19:00-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա իր տեսակով տարբերվող մի միջոցառում: Նարեկացի Արվեստի Միությունը 2016 թվականի միջոցառումների իր հանդիսաշրջանը կբացի բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» յուրօրինակ խորագիրը կրող ստեղծագործական երեկոյով: Կհնչեն գեղանկարիչ բանաստեղծի ստեղծագործությունները, նրա տեքստերով գրված երգերով հանդես կգան երգահան-երգիչները։ Կցուցադրվեն Արևշատ Ավագյանի գեղանկարչական նոր

  • «Գունատ Ստվերներ» ֆոտո-ցուցահանդեսը մարտի 2-ին

    «Գունատ Ստվերներ» ֆոտո-ցուցահանդեսը մարտի 2-ին

    2016թ. մարտի 2-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի կունենա Բեռտա Մարտիրոսյանի առաջին անհատական ֆոտո-ցուցահանդեսը: Երիտասարդ և տաղանդավոր լուսանկարչուհին նկարներում պատկերում է իր աշխարհը: Մուտքն ազատ է:

  • Հավերժության ծնունդը, համերգ հունվարի 29-ին

    Հավերժության ծնունդը, համերգ հունվարի 29-ին

    Դասական երաժշտության սիրահա՞ր եք…Ցանկանում եք վայելել օդում պարող նոտանե՞ր…այս համերգը հենց Ձեզ համար է… 2016թ. հունվարի 29-ին ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունենալու դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը: Հնչելու են ստեղծագործություններ Կոմիտասի մշակումներից, Էդվարդ Միրզոյանից, Առնո Բաբաջանյանից և այլ մեծերից: Մուտքն ազատ է: Լցվեք երաժշտությամբ…

  • Քարացած երաժշտություն.Կոմիտասը և հնագիտությունը, դասախոսություն հունվարի 16-ին

    Քարացած երաժշտություն.Կոմիտասը և հնագիտությունը, դասախոսություն հունվարի 16-ին

    Արդեն մեկ տարի է մեր իրականության մեջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր հյուրընկալ դռներն է բացում այցելուների առջև: Այստեղ անց են կացվում  նաև ամենատարբեր միջոցառումներ՝ համերգներ, դասախոսություններ: 2016թ. հունվարի 16-ին, ժ.17:00-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա հնագետ Արսեն Բոբոխյանի դասախոսությունը «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» թեմայով։ Դասախոսության մեջ փորձ է կատարվելու ներկայացնել Կոմիտասի և հնագիտության առնչությունը, ինչպես

  • «100 ԴՈՒՌ» լուսանկարչական ցուցահնդեսը՝ դեկտեմբերի 29-ին

    «100 ԴՈՒՌ» լուսանկարչական ցուցահնդեսը՝ դեկտեմբերի 29-ին

    2015թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա «100 ԴՈՒՌ» լուսանկարչական ցուցահնդեսի բացումը, որտեղ ներկայացված կլինեն Հայկական եկեղեցիների 100 դռներ, նվիրված Հայոց մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսը կգործի ընդամենը մեկ օր:

  • «Աբստրակտ արվեստ», ցուցահանդես դեկտեմբերի 25-ին

    «Աբստրակտ արվեստ», ցուցահանդես դեկտեմբերի 25-ին

    Դեկտեմբեր 25-ին ժամը 17:00-ին` Ականաթում տեղի կունենա  “Աբստրակտ արվեստ” ցուցահանդեսի բացումը, որը շրջելով Գյումրիում և Եղեգնաձորում  վերջապես  հասել է Երևան` Ականաթ գալերիա /Կողբացի 28/: Ցուցահանդեսին մասնակցում են 8 նկարիչներ` Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից: Համադրող` Արման Գրիգորյան:

  • Դեն Բրաունի «Ինֆեռնոն» գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 17-ին

    Դեն Բրաունի «Ինֆեռնոն» գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 17-ին

    «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել Դեն Բրաունի՝ առայժմ մինչև 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնոն» ՝ Վահե Արսենի թարգմանությամբ: Դեռևս 2013թ.՝ հրատարակման տարում, այն դարձավ «USA TODAY»-ի թիվ 1 բեսթսելլերը: Գրողի առաջին հիթը՝ «Դա Վինչիի ծածկագիրը»՝ կրկին բազմամիլիոնանոց տպաքանակով, բեսթսելլեր էր դարձել 2004թ. և 2006թ.: Բացահայտե՛ք Դեն Բրաունի՝ սիմվոլների