+374 99 12 80 82 Երեքշաբթի - 26 Նոյեմբեր 2024

Պահոց 11.2015

  • Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Հատված Հ.Բարխուդարյանի «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից Ինքն իր Նազարստանի մասին ասում է. «երեխայություն արեցի», հետո ավելացնում. «ցանկանում էի ավելի հասկանալի դարձնել իրականությունը, բայց  ավելի անհասկանալի դարձրի»: Էդուարդ Խարազյանի մասին խոսելիս դժվար չէ շռայլել «բազմաբնույթ»,  «բազմակողմանի», «միշտ տարբեր» ու նման այլ արտահայտություններ… Եվ իրոք` է. Խարազյանն անընդհատ փոփոխությունների սիրահար է, որ նույնիսկ իր արվեստանոցն ամեն

  • Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Նոյեմբերի 13-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացրեց ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն էր (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն էր` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև

  • Եղիշե Թադևոսյան, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    Եղիշե Թադևոսյան, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    2015թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00, Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին:

  • Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

    Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

      Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]: Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության

  • Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    2015թ. նոյեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռուբեն Արուտչյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կոնցեպտը յուրահատուկ էր և միակը իր տեսակի մեջ, մանավանդ հայկական ժամանակակից իրականության մեջ: Դուրս գալով փողոց, անցնելով տարբեր մարդկանց կողքով, տեսնելով տարատեսակ դեմքեր, ընկղմվելով իրականության գիրկը՝ հանկարծ հայտնվում ես ցուցասրահի կենտրոնում, որտեղ նույնպես մարդաշատ է, սակայն դա արդեն այլ իրականություն է: Այստեղ

  • Հոլանդիայի Սբ. Հոգի եկեղեցու  պատկերաքանդակի քննությունը և զուգահեռները: Հեղինակ՝  Լիլիթ Կարապետյան

    Հոլանդիայի Սբ. Հոգի եկեղեցու պատկերաքանդակի քննությունը և զուգահեռները: Հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան

    Ուշ միջնադարյան (16-18դդ)  հայ արվեստը, որի իրական սահմանները մինչ այժմ որոշարկված չէ, տվել է բազմաթիվ հուշարձաններ, որոնք ուսումասիրության համար հետաքրքրական են  ներքին և  արտաքին հարդարանքի տեսանկյունից: Որպես այդպիսին սույն դարաշրջանին հատկանշական է բազմազանությունը և հակասականությունը, ինչը պայմանավորված էր  տարբեր երկրներում գաղթօջախների առկայությամբ, որոնք  տեղական մշակութային ազդեցությունները փոխադրում էին ազգային մշակույթ: Ուշ միջնադարյան հայ քանդակագործության աշխարհագրությունը

  • Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    2015թ. նոյեմբերի 6-ին «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYPE Pop UP) պատկերասրահը, հանձինս  Աննա Կ. Գարգարյանի և Շառլոտ Պաուլին Կարասլանյանի, ներկայացրեց Սամվել Սաղաթելյանի անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշան  աշխատանքները` “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում: «Մուտքը սիգարետի խանութից» ցուցահանդեսում ներկայացված  աշխատանքները բազմալեզու անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշաններ են,  աշխատանքներ, որոնք սթրիթ արթին  բնորոշ տեսակ կարելի է համարել:

  • ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

    ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

    Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18): Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն

  • Գրիգոր Մանուկյան, «Բացարձակ ձևի վարպետը», հանդիպում արվեստագետի հետ, նոյեմբերի 9-ին

    Գրիգոր Մանուկյան, «Բացարձակ ձևի վարպետը», հանդիպում արվեստագետի հետ, նոյեմբերի 9-ին

    2015թ. նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը ներկայացնում է հայկական ժամանակակից արվեստի վառ, սակայն քչերին հայտնի ներկայացուցիչ՝ քանդակագործ Գրիգոր Մանուկյանին: Նարեկացի Արվեստի Միությունը իր հետևորդների համար կազմակերպել է հանդիպում վարպետի հետ: Սպասվում է հետաքրքիր և տպավորիչ ծանոթություն հայկական մասշտաբային-ծավալային մտածողության հետ: Մուտքն ազատ է: