+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: կերպարվեստ

  • Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները

    Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները

    Խաչը, որպես քրիստոնեական հավատի խորհրդանիշ, կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի միջնադարյան արվեստում: Ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների՝ մեր  եկեղեցում Սուրբ Խաչին վերաբերվող տոներն ամենաշատն են:  Դրանք են՝ Գյուտ խաչի-Խաչգյուտ Խաչի երևման տոն Խաչվերաց Վարագա սուրբ խաչի տոն Գյուտ խաչի տոն  –  Քրիստոսի համբարձումից հետո  նրա խաչափայտը գտնվում էր Գողգոթայում՝ լքված ու մոռացված: Սակայն շուտով  Երուսաղեմի

  • Մարտիրոս Սարյանը և հայ արդի կերպարվեստի զարգացումը 1960-1980-ական թվականներին

    Մարտիրոս Սարյանը և հայ արդի կերպարվեստի զարգացումը 1960-1980-ական թվականներին

    20-րդ դարի 2-րդ կեսը և մասնավորապես 1960-1980-ական թթ. արդարացի կերպով դիտարկվում են իբրև ինքնուրույն ու վառ փուլ հայկական գեղանկարչական նորագույն պատմության մեջ: Հայաստանում 20-րդ դարի երկրորդ կեսի կերպարվեստի զարգացումը նշանավորված է մի քանի  առավել բնորոշ գծերով, որոնք նախօրոք նախապատրաստված էին, բայց անբնական մի ուժով իրենց արտահայտումն էին գտել հենց այս ժամանակահատվածում: Ասպարեզ են գալիս Երևանի

  • Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. «Հայոց Ֆրիդա Կալոն»

    Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. «Հայոց Ֆրիդա Կալոն»

    Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Իր ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում: Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով  նրան  կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել,

  • «Աբստրակտ արվեստ», ցուցահանդես դեկտեմբերի 25-ին

    «Աբստրակտ արվեստ», ցուցահանդես դեկտեմբերի 25-ին

    Դեկտեմբեր 25-ին ժամը 17:00-ին` Ականաթում տեղի կունենա  “Աբստրակտ արվեստ” ցուցահանդեսի բացումը, որը շրջելով Գյումրիում և Եղեգնաձորում  վերջապես  հասել է Երևան` Ականաթ գալերիա /Կողբացի 28/: Ցուցահանդեսին մասնակցում են 8 նկարիչներ` Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից: Համադրող` Արման Գրիգորյան:

  • Զրույց արվեստանոցում. Անի Մխեյան.  «Իմ նկարչության միջոցով ես մաքրվում եմ…»

    Զրույց արվեստանոցում. Անի Մխեյան. «Իմ նկարչության միջոցով ես մաքրվում եմ…»

    Ի՞նչ գիտենք մենք ժամանակակից հայ արվեստի մասին: Մենք ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող երիտասարդ ստղծագործողներին, գիտե՞նք  ինչ երաժշտություն են նրանք լսում, ինչո՞վ են առաջնորդվում: Մենք ոչինչ էլ չգիտենք, իսկ այդ չիմանալու պատճառով մենք պնդում ենք, որ չունենք վերը նշված  ‹‹ժամանակակից արվեստը››: Իրականում մեր կողքին ապրում են հետաքրքիր, բազմաշերտ երիտասարդներ, որոնքոչ միայն ստեղծագործում են, այլ խորհում

  • Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Հատված Հ.Բարխուդարյանի «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից Ինքն իր Նազարստանի մասին ասում է. «երեխայություն արեցի», հետո ավելացնում. «ցանկանում էի ավելի հասկանալի դարձնել իրականությունը, բայց  ավելի անհասկանալի դարձրի»: Էդուարդ Խարազյանի մասին խոսելիս դժվար չէ շռայլել «բազմաբնույթ»,  «բազմակողմանի», «միշտ տարբեր» ու նման այլ արտահայտություններ… Եվ իրոք` է. Խարազյանն անընդհատ փոփոխությունների սիրահար է, որ նույնիսկ իր արվեստանոցն ամեն

  • Լեո Լեո-Վարդանյան. Արվեստը որպես արձանագրվող մեդիտացիա

    Լեո Լեո-Վարդանյան. Արվեստը որպես արձանագրվող մեդիտացիա

    Արվեստը մեդիտացիա է, որը չի ենթադրում առարկայի ժխտում, և ամեն իրական տարածք չէ, որ պարունակում է տեսանելի ձևեր: Կարծես թե աբստրակտ արվեստի խնդիրները մեդիտացիան լուծում է յուրովի: Այսպես` Լեո Լեոյի արվեստը ներքաշում է դիտողին մի յուրահատուկ մեդիտացիոն դաշտ, որտեղ կրկնվող համաչափ ռիթմը, գունային ցանցն ու ներդաշնակությունը  ուղղորդում են դիտողին դեպի հանգստություն և ազատագրում: Լեոյի աշխարհը

  • Հակոբ Հակոբյան.  Ուրիշ Հայաստան…

    Հակոբ Հակոբյան. Ուրիշ Հայաստան…

    Ստեղծագործական յուրօրինակ դիմագծեր ունեցող վարպետներից է Հակոբ Հակոբյանը (1923-2013): Մինչև Հայաստան վերադառնալը նկարիչն արդեն անվանի արվեստագետ էր, որի աշխատանքներից մի քանիսը տեղ էին գտել Կահիրեի և Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարաններում: Հակոբյանի Եգիպտոսում ստեղծած աշխատանքները հիմնականում կոմպոզիցիոն միաֆիգուր հորինվածքներ են, որ ներկայացնում են ծղոտե զամբյուղներ ու ավելներ, պղնձե սպասք, սոխեր ու սխտորներ: Նրա նատյուրմորտները հուսալքություն ու թշվառ