+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Հուլիս 2024

Պիտակավորված գրառումներ որպես: ֆիլմ

  • Ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստի միությունում

    Ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստի միությունում

    2017թ  փետրվարի 8-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի ռուսաստանաբնակ Արսեն Սպիրինի՝ «Հայաստանն իմ աչքերով» խորագիրը կրող ֆիլմը: «Հայաստանն իմ աչքերով» ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին: Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արսեն Սպիրինն իր այս աշխատանքով փորձել է ներկայացնել հարազատ հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սերն ու նվիրվածությունը: Արսեն Սպիրինը սովորել է Կրասնոդարի մշակույթի պետական համալսարանի ռեժիսուրայի

  • Մհեր Մկրտչյան. Կյանք ու Կռիվ | Հերոսապատում…

    Մհեր Մկրտչյան. Կյանք ու Կռիվ | Հերոսապատում…

    Այո՛, հերոսապատում, որը ստիպել է այս տողերի հեղինակին  մի կողմ դնել «մասնագիտական» աչքը, վերապրել ամեն-մի դրվագը, դիալոգը, էմոցիան. խճանկարի կտորների պես հավաքել չորս տարեկան մանկան աղոտ հիշողությունները՝ կապված ոչ վաղ անցյալի, մութ ու ցուրտ տարիների, կյանքի ու ազատագրական այդ պայքարի հետ: Պայքար, որը զերծ էր պաթոսից ու կեղծ հայրենասիրությունից, պայքար, որ բոլորինս էր՝ անկախ սոցիալական

  • Film noir. Կյանք և կիրք՝ գորշ երանգներում

    Film noir. Կյանք և կիրք՝ գորշ երանգներում

    Թախիծը մարդկանց ստիպում է աշխարհը գորշ գույներով տեսնել: Միգուցե, չեմ ժխտի՛: Սակայն ես մի ճշմարտություն գիտեմ՝ միաժամանակ ապշեցնող, զարմացնող. այն է համաշխարհային կինոյի երևելիների բացառիկ տաղանդը գորշ երանգներում պատկերել կյանքի բոլոր գույները, իր ուրախություններով, տրագեդիաներով, արկածներով, կրքերով ու սերերով: Միանգամից ասեմ, որ խոսքը դասական իմաստով սև ու սպիտակ կինոյի մասին չէ, այլ մի ուղղության, որը

  • Ռեանիմանիա-8 | Անիմատոնի մեկնարկը տրված է…

    Ռեանիմանիա-8 | Անիմատոնի մեկնարկը տրված է…

    Հայաստանյան իրականության ևս մի կարևորագույն իրադարձության ընթացքը տրված է: Այն, ի դեպ, համընկավ Անիմացիոն ֆիլմերի, պատկերապատումի միջազգային օրվա հետ. պատահականությո՞ւն, չեմկարծո՛ւմ: Դժվարություններն ու խոչընդոտները մի կողմ, բայց Ռեանիմանիան արդեն 8 տարեկան է: Դե ինչ, ամփոփ ներկայացնենք, թե ինչտեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին: Ավանդույթի համաձայն, բացման  պաշտոնական արարողությանն ընդառաջ փառատոնի կազմակերպիչները, փառատոնի հատուկ հյուրերը և համագործակցող դեսպանատների

  • Մեր ֆիլմերը. «Ճերմակ Անուրջներ»

    Մեր ֆիլմերը. «Ճերմակ Անուրջներ»

    «Մարդ արարածը եթե հոգիին մեջ երկինք չունի, ան ի՞նչ գիտե աղունիկն ինչ է…»  Ասում են աղավնին դժբախտության նշան է, մահ: Բայց  իրականում նա խաղաղություն է, մաքրություն: «Ճերմակ Անուրջներ» ֆիլմի հիմքում աղունիկներն են: Այս գեղեցիկ ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի «Աղավնիներ» պատմվածքի հիման վրա: Երաժշտությունը, որ այնքան կարևոր է ֆիլմի համար, քանի որ ամբողջացնում է նրան, Տիգրան Մանսուրյանինն է. իր

  • «Ոսկե ծիրանի» մեկնարկը  և Ժակլին Բիսեթը Երևանում

    «Ոսկե ծիրանի» մեկնարկը և Ժակլին Բիսեթը Երևանում

    Ձևավորված հաճելի ավանդույթի համաձայն՝ մերօրյա հուլիսյա ամառային շոգ օրերից առնվազն յոթը, տասներեք տարի շարունակթարմացվում են կինոյով: Ու դրա, ամենադրական իմաստով, մեղավորը՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն է. ամենաքաղցրահամ մշակութային իրադարձություններից մեկը Հայաստանում: Փառատոնը, որը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր կինոֆորումներից մեկը՝ տարեց տարի ընդլայնում է իրաշխարհագրությունը: Այո՜, միայն այս տարի շուրջ 900 աշխատանք է ընտրական հանձնաժողովին

  • Բալերի անունները. «Պատերազմներն ավարտվում են միայն մեռածների համար»

    Բալերի անունները. «Պատերազմներն ավարտվում են միայն մեռածների համար»

    Հաճախ, մեր տառապանքների պատճառն են դառնում նրանք, ում մենք կյանքից առավել ենք սիրում: Իսկական զգացմունքներն էլ բացահայտվում են այն ժամանակ, երբ արդեն ուշ է ինչ–որ բան փոխել: Կյանքի մայրամուտին՝  որոշելով հետ բերել պատերազմի պատճառով խեղված նախկին կենցաղը, տարեց զույգը վերադառնում է իր վերականգնված տունը: Մենք հետևում ենք նրանց առօրյային տարվա չորս եղանակների ընթացքում: Կինն օրեցօր

  • Ժակլին Բիսեթը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուր

    Ժակլին Բիսեթը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուր

    Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի կինոփառատոնը կհյուրընկալի հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար: Ուինֆրեդ Ժակլին Ֆրեյզեր Բիսեթը աշխարհ է եկել 1944-ին Անգլիայի Սարի կոմսության Ուեյբրիջ քաղաքում: Մայրը՝ Առլետ Ալեքսանդրը, կիսով չափ ֆրանսուհի էր, կիսով չափ՝ անգլուհի, տնային տնտեսուհի դարձած իրավաբան, իսկ հայրը՝ Մաքս Ֆրեյզեր Բիսեթը, շոտլանդացի էր,

  • Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը

    Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը

    Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի և կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ: Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Signդիզայն ստուդիան: Ասուլիսի