+374 99 12 80 82 Երեքշաբթի - 26 Նոյեմբեր 2024

Պահոց 06.2016

  • Ռուբեն Ամիրեան. Բնության հայեցման արվեստ

    Ռուբեն Ամիրեան. Բնության հայեցման արվեստ

    Ռուբեն Ամիրեանը մանկուց երազել է նկարիչ դառնալ: Այդ ցանկության պատճառը տան պատից կախված իր մոր նկարներն էին: Սակայն հենց ծնողների խորհրդով էլ ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը, սովորել Վաշինգթոնում, կատարելագործվել ծննդավայրում` Թեհրանում: 1980 թվականից աշխատում է Գլենդելում: Վերջին տարիներին ավելի թափով է զբաղվում նկարչությամբ, ինչը նկարչին կատարելագործվելու և նոր բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս: Նկարչի ոգեշնչման

  • ՀասՖեստ փառատոնի բացման արարողություն ըհուլիսի 4–ին

    ՀասՖեստ փառատոնի բացման արարողություն ըհուլիսի 4–ին

     2016թ. հուլիսի 4–ին, Ժ.19:00–ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա ՀասՖեստի բացման արարողությունը, որտեղ հնարավորություն կունենաք հիանալու հայ ժամանակակից նկարիչնիերի 2016թ․ վերջին գործերով՝ միաժամանակ ունկնդրելով Լոնդոնից ժամանած x.yEnsemble-ի համույթի կենդանի կատարումները։ Կներկայացվեն նաև Սերժ Թանկյանի (SOAD) նախագիծը՝ Eyefor Sound (Աչք լսելու համար) երաժշտական կտավները (հայկական պրեմիերա), Թալին Թեմիզյանի “Համակարգեր և ցանցեր” Systems & Networks և Միլանդադե Մոնտիվիդեո ելույթները։

  • Քիքիի և Նարինեի աշխատանքների ցուցահանդեսը հունիսի 25-ին

    Քիքիի և Նարինեի աշխատանքների ցուցահանդեսը հունիսի 25-ին

    2016թ. հունիսի 25-ին, ժ. 18:00–ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Քիքիի (Գրիգոր Միքայելյան) և Նարինեի (Նարինե Իսաջանյան) աշխատանքների ցուցահանդեսը: Թանգարանում ավանդույթ է արդեն դարձել ներկայացնել այս երկու հեղինակների վերացական աշխատանքները, որոնց միջոցով նրանք կկիսվեն իրենց յուրահատուկ աշխարհայացքով, քանզի ինչպես ասում է Քիքին. «Նկարիչը նա չէ, ով նկարում է, այլ նա է, ով ուզում է

  • Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

    Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

    Հայկական Լեռնաշխարհի վերջին մայրաքաղաք Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություները շատ կարևոր են հայ մշակույթի պատմության բաց էջերը լրացնելու համար: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ժամանակի ստեղծած և ժամանակով գոյատևած  տարբեր մշակույթների՝ սկսած վաղ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:   1.Շենգավիթ: Շենգավիթ բնակատեղին

  • Սև ակնոց, դեղին ավտոբուս, լիքը Երևան

    Սև ակնոց, դեղին ավտոբուս, լիքը Երևան

    Հեղինակ՝ Նվարդ Ավետիսյան Փոքր քաղաքի ավտոբուսները լիքն են մեծ պատմություններով: Դու երբեք չգիտես՝ աշխատանքային ծանր օրվա ավարտին քեզ ինչ էմոցիաներ կտա այդ դեղին, հնացած մեքենան: Դու չգիտես, անգամ, թե դեպի ապահով Հայաստան գնացող այդ ավտոբուսը կհասնի քո կանգառ, թե կպայթի ու բոլորը կկարծեն, թե հերթական հրավառությունն էր: Փոքր քաղաքներում հմայքները մանրուքների մեջ են ու այնքան

  • Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը

    Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը

    Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի և կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ: Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Signդիզայն ստուդիան: Ասուլիսի

  • Մեր ֆիլմերը. «Կտոր մը երկինք»

    Մեր ֆիլմերը. «Կտոր մը երկինք»

    «Կդրաա՜վ, թելը կդրաա՜վ»… Հայկական ամենաբարի ֆիլմերից մեկի՝ «Կտոր մը երկինք»-ից են այս խոսքերը: Ֆիլմ,որը պատմում է Խարբերդում մեծացող մի երազկոտտղայի՝ Թորիկի մասին: Հնչում է Մանսուրյանական խաղաղ երաժշտությունը, բացվում է կտոր մը երկնքի պատկերը և սկսվում է պատմությունը: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Ֆիլմի հիմքում ընկած է Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքը: Տևողությունը

  • Պատմական Բեկորներ

    Պատմական Բեկորներ

             2016 թ. հունիսի 4-ին՝  ժամը 14:00-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում բացվեց «Պատմական բեկորներ»  խորագրով մանկական խեցեգործական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Terracotta» ստուդիան: Ստուդիան ձևավորվել է 2013-ին՝ Նարինե Մանուչարյանի ղեկավարությամբ: Այն աշխատում է «Արեգնազան» կրթահամալիրի հետ համատեղ: Ցուցահանդեսին հանրությանը  ներկայացվեցին «Terracotta» ստուդիայի  սաների՝ աստվածաշնչյան թեմաներով արված խեցեգործական շուրջ  46 աշխատանքներ, որոնց ստեղծման համար հիմք են