+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 27 Նոյեմբեր 2024

Պահոց 05.2015

  • Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով

    Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով

    Մայիսի 29-ին ‹‹Սարգիս Մուրադյան›› պատկերասրահում բացվեց ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ ‹‹Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով›› խորագրով: Լոնդոնում, աշխատելով ԲիԲիՍի-ում, Մարկ Գրիգորյանը արել է մի շարք լուսանկարներ, որտեղ Լոնդոնը ներկայացված է այլ տեսանկյունից, անսովոր բոլոր նրանց համար, ով Լոնդոնը ասոցացնում է օրինակ՝ Բիգ Բենի, Բուքինգեմյան պալատի,  արիստոկրատական զուսպ և ‹‹ճիշտ›› ճարտարապետության հետ կամ միշտ

  • Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ տեղի կունենա նկարչի անհատկան ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Բացումը` հունիսի 10-ին, ժամը 15:00-ին: Ստեղծագործությունները կցուցադրվեն նաև Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում: Բացումը` հունիսի 14-ին, ժամը 16:00-ին:

  • Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը.‹‹Դեղին դիմակ››

    Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը.‹‹Դեղին դիմակ››

    2015թ. մայիսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ‹‹Բացառիկ ստեղծագործությունների ցուցահանդես››-ի շրջանակում բացվեց  Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ առաջին անգամ: Ներկայացված են վարպետի 1920-1960-ական թթ. գրաֆիկական բացառիկ աշխատանքերը՝ արված թաշիզմի, աբստրակցիայի և սյուռեալիզմի օրենքներով, ինչպես նաև նրա հանրահայտ ‹‹Դեղին դիմակ›› նկարը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում վարպետի կողմից արված քանդակները: Ցուցադրությունը հիացնում է իր բացառիկությամբ, այստեղ

  • Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, հունիսի 19-ին

    Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, հունիսի 19-ին

    Հունիսի 19-ին 10:00- ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա նյույորքաբնակ ճանաչված հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակներում կներկայացվեն նրա վերջին շրջանի գեղանկարները:

  • Նկարիչ Վահե Ափոյան. Ձևերի ճշմարտացիությունը

    Նկարիչ Վահե Ափոյան. Ձևերի ճշմարտացիությունը

    Վահե Ափոյանը երիտասարդ ու խոստումնալից այն արվեստագետներից է, ում աշխատանքները լի են անձնական խոհերով ու դրանց ազնիվ վերարտադրություններով: Յուրահատուկ բազմազանությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործությունները հաճախ կարելի է ընկալել իբրև երիտասարդ, ոչ մեծ կենսական փորձից բխող ձևերի և ոչ հստակ պատկերների մի ամբողջություն, որտեղ կա միայն դրանցից ստացված զգայական ու ասոցիատիվ հույզը, հիշողությունն ու դրանց ակնարկը

  • Զրույց Ռուբեն Արուտչյանի հետ

    Զրույց Ռուբեն Արուտչյանի հետ

    Հարգելի ընթերցող, կայքի բացումը ցանկանում եմ սկսել  հետաքրքիր և ուսուցողական զրույցով  Ռուբեն Արուտչյանի հետ: Մի նկարիչ, որն անցել է շատ կարևոր և հետաքրքիր ճանապարհ, որը  հարստացրել է հայ արվեստը և դեռ հարստացնելու է: Մենք՝ երիտասարդներս, կարիք ունենք նման մարդկանց կարծիքը լսելու, նրանց հետ զրուցելու, մտքեր փոխանակելու և ի վերջո սովորելու, անընդհատ սովորելու: Պարոն Արուտչյանի հետ

  • Մայիսի 21-ին ցուցահանդես Ֆրեզնոյի Հայկական թանգարանում

    Մայիսի 21-ին ցուցահանդես Ֆրեզնոյի Հայկական թանգարանում

    Մայիսի 21-ին Ֆրեզնոյի Հայկական թանգարանում Արամե պատկերասրահը կներկայացնի հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ընտրանի: Մասնակից արվեստագետներից են Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մարատ Մարգարյանը, Շոթա Ոսկանյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ավետիս Խաչատրյանը, Սարգիս Համալբաշյանը, Ռուբեն Գրիգորյանը և այլոք: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 23-ը:

  • Մայիսի 16-ին 17:00-ին «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա  «1915» ցուցահանդեսը

    Մայիսի 16-ին 17:00-ին «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա «1915» ցուցահանդեսը

    Մայիսի 16-ին 17:00-ին Լոս Անջելեսի «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «1915» ցուցահանդեսը` հայ չորս ամերիկաբնակ ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ: Արվեստագետներ Սամվել Սաղաթելյանը, Սևը, Կալուստ Գուեդելը և Ալինա Մնացականյանը միավորել են իրենց շատ տարբեր մոտեցումները միևնույն գաղափարի շուրջ: Ցուցադրությունը բաց կլինի մինչև Հունիսի 12-ը: