Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը հունվարի 30-ից ապրիլի 29-ը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը։ Ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի այս նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Ցուցադրությունը բաց է ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից, հունվարի 30-ից ապրիլի 29-ը։ Մուտքը տոմսերով: