+374 99 12 80 82 Երկուշաբթի - 23 Դեկտեմբեր 2024

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  • Ճարտարապետություն | Հեղինակությունը որպես արդարացում

    Ճարտարապետություն | Հեղինակությունը որպես արդարացում

    Ճարտարապետությունը, ունենալով անմիջական ազդեցություն հասարակության վրա, մեր իրականությունում շատ մակերեսային է բացատրվում կամ ներկայացվում հանրությանը, չնայած որ դրա ոչ անմիջական գոյության ապահովողը հենց հասարակությունն է: Հիմնականում մեկնաբանվում են արդեն կառուցված կամ հաստատված կառույցների նախագծերը հենց նախագծող ճարտարապետի կողմից։ Խոսքը գնում է փոքր կենտրոնի կառուցապատման հիմնական մաս կազմող բնակարանային և հյուրանոցային կառույցների մասին, որոնք իրենց էսթետիկ

  • Փնտրելով հիմնական խնդիրը

    Փնտրելով հիմնական խնդիրը

    Վերջերս Աբովյան 5/5 հասցեում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցի նածագծի շուրջ  ծավալվող ճարտարապետական քննադատությունները առիթ հանդիսացան խոսելու մի շարք խնդիրների մասին: Բացահայտ է, որ հիմնական խնդրում դիտարկվում է մեծամասամբ ճարտարապետական մասը և հիմնականում ոչ մասնագիտական լեզվով, բայց կան նաև մանրամասն մասնագիտական քննադատություններ (օրինակ՝ Կ. Բալյանի անդրադարձը իր ֆեյսբուքյան էջում): Խնդիրը ավելի հասրակական է: Ճարտարապետության քննադատությունը հիմնական խնդրի

  • Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ

    Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ

    Այս նյութն ամենևին լրագրողական խայթիչ ակնարկ կամ աստվածաբանական մտորումների շարադրանք չէ: Սա զարթուցիչ ազդաշեփոր է՝ ուղղված ճարտարապետին, պատվիրատուին, ինձ, քեզ, նրան:             Ինչու՞ են մեկենասներն իրենց անվան հավերժացումը փնտրում եկեղեցաշինության ճանապարհին: Արդյո՞ք նրանք կրողն են այն դավանանքի, որի տաճարի վիմագրերը սերունդներին պիտի հիշեցնեն իրենց մասին: Սա մերօրյա մոլուցք չէ: Հիշե՛նք Հուստինիանոսի բացականչությունը Այա Սոֆիայի կառուցման

  • Քննադատական տեքստ: Բացակայության խնդիր

    Քննադատական տեքստ: Բացակայության խնդիր

    Հեղինակ՝  Տիգրան Հարությունյան Ճարտարապետ, տեսաբան ճարտարապետական միջավայրում վերջերս ստեղծվեց մի իրավիճակ, որն իր ձևով բավականին հնաոճ, տոտալիտար համակարգին բնորոշ քննադատական ձև հիշեցրեց: Խոսքս վերաբերում է,  ճարտարապետ Կարեն Բալյանի՝ Hraparak.am կայքին տրված հարցազրույցից հետո ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի՝ ճարտարապետների միությանն ուղղված բողոք-նամակին, որից հետո Մութաֆյանի նամակին ի պատասխան Բալյաը ևս իր նամակն ուղղեց միություն: Այս ամենին հետևեց 

  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխում. մշակութասերների իրարանցում, մասնագետների հակընդդեմ, բայցև ծանրակշիռ փաստարկների, դատողությունների ու դիտողությունների բախումներ, արդյունքում՝ խնդրի վերջնական լուծման «զրո» ընդհանուր հայտարար, բայց երբեմն հուշարձանի պահպանման վերջին հույս կամ միակ ու իրական փրկություն: Վերջինի մասին են վկայում տեղափոխված որմնանկարները, խճանկարները, քանդակները, խաչքարերը, ճարտարապետական կառույցները և համալիրները, մինչև անգամ ժայռափոր տաճարները: Իհարկե, կան նաև ցավալի դեպքեր, երբ զանազան

  • Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Երևանի կենտրոնական փողոցներով զբոսնելիս դժվար է չնկատել Հանրապետության 32 հասցեում գտնվող այն գեղեցիկ շինությունը, որ չնայած իր փոքր չափսերին միանգամից ուշադրություն է գրավում արտաքին  զարդաքանդակներով: Այն ուսումնասիրելու ցանկությունն ու հետաքրքրասիրությունը ինձ ստիպեցին ներս մտնել: Պարզվեց՝ փոքրիկ սենյակի մուտքը հարակից շինությունից է, որն էլ այդ պահին վերանորոգվում էր:  Դաշնակցության գերագույն մարմնի հարևանությամբ գտնվող այս շենքը իրականում

  • Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

    Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

      Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]: Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության

  • Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը:

    Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը:

    1926 թվական, մայիսի 16: Երևանի հիդրոէլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողություն: Համաժողովրդական ցնծություն… Որքան մեծ էր Երևանի առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանի էներգետիկ նշանակությունը Խորհրդային Հայաստանի հզորացման առաջին փուլում, այնքան առանցքային էր դրա դերակատարումը նախորդ դարի հայկական ճարտարապետության մեջ: Բայց այս գնահատականը հաստատելու համար հարկ է վերհիշել 1910-ականների Երևանի գորշ խճանկարը. աշխարհամարտ, հեղափոխություն, ցարական կայսրության կործանում, Հայաստանի Առաջին հանրապետության

  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    1923 թ. ապրիլին Թամանյանը վերադառնում ու ներգրավվում է հայրենիքի վերաշինման գործին։ Արդեն մայիս ամսին ստանձնում է Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհի տնտեսական խորհրդակցությանը կից տեխնիկածրագրային գործերի խորհրդատուի պաշտոնը։ Նույն թվականի հունիսին նշանակվում է Ժողկոմխորհին կից Գերագույն տեխնիկական բաժնի վարիչ, իսկ դեկտեմբերի 30-ի Լուսժողկոմի թիվ 107 հրամանով՝ Հնությունների Պահպանության Պետական Կոմիտեի (ՀՊՊԿ) նախագահ։ Համատեղելով այս և հետագայում սպասվելիք