+374 99 12 80 82 Շաբաթ - 20 Հուլիս 2019

«Արվեստագիր»

  • Անցումներ. Հարություն Սամուելյան

    Անցումներ. Հարություն Սամուելյան

    Փետրվարի 20-ին «Արվեստագիր»-ը ներկա էր «Դալան» ցուցասրահում Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների «Անցումներ» խորագիրը կրող ցուցահահանդեսի հանդիսավոր բացումնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆյուՅորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ներկայացված աշխատանքները կատարված են մատիտի, ջրաներկի, վիմագրության և խառը տեխնիկաներով: Գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1980-2006 թվականների ընթացքում, լի է տարրերի ու

  • Ժամանում…Արմեն Պրոյան:

    Ժամանում…Արմեն Պրոյան:

    Փետրվարի 11-ին Դալան ցուցասրահում բացվեց Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող  անհատական ցուցահանդեսը: Ներկայացված գունագեղ աշխատանքները գրավում են անմիջականությամբ, մոգական մթնոլորտով և պարզ մոտեցումներով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

  • Եղեռնը հայ կերպարվեստում

    Եղեռնը հայ կերպարվեստում

    Փետրվարի 10-ին «Արվեստագիրը» ներկա էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մտենագրութեան թուանշանային գրադարանի կողմից կազմակերպված` Շահեն Խաչատրյանի «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսությանը: Նշենք, որ Շահեն Խաչատրյանը հանդիսանում է հայ արվեստին վերաբերող տասնյակ բազմալեզու մենագրությունների և ալբոմների հեղինակ, որոնցից հատկանշական է նրա` 2010 թվականին լույս տեսած «Ցավի գույնը» գիրքը, որտեղ ներկայացված են հայոց ցեղասպանությանը անդրադարձած արվեստագետների ստեղծագործություններ:

  • Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսը:

    Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսը:

    Փետրվարի 11-ին, ժամը 19.00  «Դալան» ցուցասրահում կբացվի Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող  անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015 թ. փետրվարի 18-ը:

  • Գևորգ Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:

    Գևորգ Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:

    2015 թվականի հունվարի 25 –ին ժամը 14.00 Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը իտալացի Պիետրո Ֆրանեզին է:

  • Տիկնիկային պատմություններ

    Տիկնիկային պատմություններ

    Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ շատ խորհրդավոր և բազմանշանակ դեր է կատարել: Այն ուղեկցել է մարդուն տարբեր կերպարանքներով: Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ): Ահա այս հետաքրքիր երևույթը` տիկնիկը ներկայացնող ցուցահանդեսի էր ներկա «Արվեստագիրը», Երևան քաղաքի պատմության թանգարանում: «Տիկնիկային

  • Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Սեպտեմբերի 16-ին «Արվեստագիրը» Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում էր, որտեղ  Հայաստանի Հանրապետության  մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես  «Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով` նվիրված անկախության 23-րդ տարելիցին: Ներկայացված էին առավելապես երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների` հետխորհրդային շրջանի ժամանակակից հայ արվեստի ստեղծագործական գործընթացների գլխավոր դեմքերի ու ակտիվ մասնակիցների ստեղծագործություներ, ինչպես նաև, գեղարվեստական զարգացումն ավելի ակնառու