-
-
Խաչատուր Եսայան gallery
-
-
Անցումներ. Հարություն Սամուելյան
Փետրվարի 20-ին «Արվեստագիր»-ը ներկա էր «Դալան» ցուցասրահում Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների «Անցումներ» խորագիրը կրող ցուցահահանդեսի հանդիսավոր բացումնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆյուՅորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ներկայացված աշխատանքները կատարված են մատիտի, ջրաներկի, վիմագրության և խառը տեխնիկաներով: Գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1980-2006 թվականների ընթացքում, լի է տարրերի ու …
-
Ժամանում…Արմեն Պրոյան:
Փետրվարի 11-ին Դալան ցուցասրահում բացվեց Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ներկայացված գունագեղ աշխատանքները գրավում են անմիջականությամբ, մոգական մթնոլորտով և պարզ մոտեցումներով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:
-
Եղեռնը հայ կերպարվեստում
Փետրվարի 10-ին «Արվեստագիրը» ներկա էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մտենագրութեան թուանշանային գրադարանի կողմից կազմակերպված` Շահեն Խաչատրյանի «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսությանը: Նշենք, որ Շահեն Խաչատրյանը հանդիսանում է հայ արվեստին վերաբերող տասնյակ բազմալեզու մենագրությունների և ալբոմների հեղինակ, որոնցից հատկանշական է նրա` 2010 թվականին լույս տեսած «Ցավի գույնը» գիրքը, որտեղ ներկայացված են հայոց ցեղասպանությանը անդրադարձած արվեստագետների ստեղծագործություններ: …
-
Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսը:
Փետրվարի 11-ին, ժամը 19.00 «Դալան» ցուցասրահում կբացվի Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015 թ. փետրվարի 18-ը:
-
Գևորգ Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:
2015 թվականի հունվարի 25 –ին ժամը 14.00 Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը իտալացի Պիետրո Ֆրանեզին է:
-
Տիկնիկային պատմություններ
Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ շատ խորհրդավոր և բազմանշանակ դեր է կատարել: Այն ուղեկցել է մարդուն տարբեր կերպարանքներով: Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ): Ահա այս հետաքրքիր երևույթը` տիկնիկը ներկայացնող ցուցահանդեսի էր ներկա «Արվեստագիրը», Երևան քաղաքի պատմության թանգարանում: «Տիկնիկային …