Մայիսի 21-ին ցուցահանդես Ֆրեզնոյի Հայկական թանգարանում
Մայիսի 21-ին Ֆրեզնոյի Հայկական թանգարանում Արամե պատկերասրահը կներկայացնի հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ընտրանի: Մասնակից արվեստագետներից են Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մարատ Մարգարյանը, Շոթա Ոսկանյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ավետիս Խաչատրյանը, Սարգիս Համալբաշյանը, Ռուբեն Գրիգորյանը և այլոք: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 23-ը: