+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 27 Նոյեմբեր 2024

Պահոց 03.2015

  • Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից

  • Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

    Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

       Խաչատուր Իսկանդարյանը  ՀՀ  վաստակավոր նկարիչ, քանդակագործ է, ով իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել պարգևների: Երևանում, 1923թ. ծնված արվեստագետն իր մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» տեխնիկումում, իսկ 1951թ. ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Իսկանդարյանը հասարակության ուշադրությունն իր վրա է գրավել սկսած դեռևս 1950-ականներից, երբ ցուցահանդեսներում հայտնվեցին նրա՝ ծավալով փոքր,

  • Ծովու ավետարանի արծաթյա կազմը

    Ծովու ավետարանի արծաթյա կազմը

    1332 թ. Սարգիս Պիծակի նկարազարդած «Ծովու ավետարանի» (N 2649/34) կազմը շքեղ մի գործ է, որը պատրաստվել է Գրիգոր քահանայի պատվերով, ձեռագրի նկարազարդումներից երկու տարի անց՝ 1334 թ., Սսում: Այն արծաթից է, ոսկեջրած: Առաջին երեսին խաչելության տեսարանն է, որտեղ ներկայացված է Քրիստոսը՝ գլուխը դեպի ձախ թեքած, խաչազարդ լուսապսակով: Խաչափայտը, որի հորիզոնական թևերին ելնդավոր տառերով գրված է

  • Սինտրոնը Աքորիի Բգավոր եկեղեցում

    Սինտրոնը Աքորիի Բգավոր եկեղեցում

    Աքորիի Բգավոր  եկեղեցին, որն այսօր կիսավեր է, գտնվում է Թումանյանի շրջանի համանուն գյուղում: Եկեղեցին չունի վիմական արձանագրու­թյուն­ներ: Նրա վերաբերյալ հայտնի չեն պատմական տեղեկություններ և հի­շա­տա­կություններ: Բգավորի եկեղեցին սերտ կապի մեջ է նույն տարածաշրջանում գտնվող Քո­բայրի, Ախթալայի հուշարձանների հետ և թվագրվում է 13-րդ դարի սկզբով: Եկե­ղեցին կառուցվել է Զաքարյանների շրջանում: Ժոզեֆ Թիերին, հենվելով եկեղեցական կառույցի և

  • Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

    Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

     Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (1922-2005)` տաղանդավոր արվեստագետ, «թիֆլիսյան դպրոցի» ականավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում և Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան ինստիտուտում, իր 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բնանկարներ, նատյուրմորտներ. սակայն առավել ուշագրավ են նկարչուհու վրձնած դիմանկարները: Լավինիայի տաղանդը հատկապես դրսևորվել է այս ժանրի

  • Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Խաչատուր Եսայանը (1909-1977)  20-րդ դարի հայ գեղանկարչության անվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միան­գամայն առանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանի գեղարվեստա- արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչը հարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվա­ճում­նե­րով:Եսայանի արվեստը սնվել է Եղիշե Թադևոսյանի ավանդույթներով: Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին: Նա ունի Հայաստանի բնությունը պատկերող մի շարք հրաշագեղ

  • Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

    Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

      Միջնադար – մի ժամանակաշրջան, երբ աշխարհն ընկալվում էր սիմվոլիկ պատկերացումների ներքո, և արվեստում գերիշխում էր խորհրդաբանական մտա­ծե­լա­կերպը … Համաձայն քրիստոնեական պատկերացումների` եկեղեցին հանդիսանում է Տիեզեր­քի մոդելը երկրի վրա: Տաճարն ընդգրկում է ողջ Տիեզերքը և համարվում է վեր­ջի­նիս խորհրդաբանական արտապատկերումը: Տաճարի կառուցվածքում ընկած է քրիստոնեության գլ­խա­վոր գաղափարը` մարդ-աստված հարաբերությունն ու երկիր-երկինք սիմվոլիկ կա­պը: Վաղքրիստոնեական տաճարների`

  • Մշո Ճառընտիր

    Մշո Ճառընտիր

    Բազմադարյան հայ մանրանկարչության կարևորագույն հուշարձաններից է  Մշո Ճառընտիրը կամ Տոնականը: Լինելով ամենամեծ հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ վերջինս պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 7729 համարի ներքո: Ճառընտիրը բովանդակում է ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ և զրույցներ, պատ­մա­կան բովանդակություն ունեցող շարադրանքների հատվածներ, ամփոփում է համաքրիստոնեական, ինչպես նաև հայ սր­բերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստոնեական տոների: Մշո Ճառընտիրը 12-րդ