Միկա Վաթինյան, Վիգեն Գալստյան, «Նկար-ա-գրություն». նկարագրված պատկեր, թե՞ օբյեկտիվ վավերագրություն…
Օրերս «Դալան» ցուցասրահում բացվեց Միկա Վաթինյանի «Նկար-ա-գրություն» խորագրով ցուցահանդեսը: Համադրողը Վիգեն Գալստյանն է, ով հերթական անգամ Երևանցիներին ներկայացրեց նոր, յուրահատուկ ցուցադրություն, որ դեռ երկար կլինի բազմաթիվ քննարկումների ու հարցադրումների առիթ: Սա թատերական ռեժիսոր, դերասան, ձևավորող, The Deenjes սինթ-պոպ խմբի համահիմնադիր Միկա Վաթինյանի առաջին անհատական ցուցահանդեսն է. «Ամեն տեղ մի-քիչ մի-քիչ». ասում է Միկան և ավելացնում. …