Մշո Ճառընտիր
Բազմադարյան հայ մանրանկարչության կարևորագույն հուշարձաններից է Մշո Ճառընտիրը կամ Տոնականը: Լինելով ամենամեծ հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ վերջինս պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 7729 համարի ներքո: Ճառընտիրը բովանդակում է ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ և զրույցներ, պատմական բովանդակություն ունեցող շարադրանքների հատվածներ, ամփոփում է համաքրիստոնեական, ինչպես նաև հայ սրբերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստոնեական տոների: Մշո Ճառընտիրը 12-րդ …