“Շուշիից-Շուշի” ֆոտոնախագիծը հունիսի 19-ին
Էջմիածին քաղաքում`2015թ. հունիսի 19-22 -ը Հայ Միայասնության խաչ ՀԿ-ի «Մաչանենց» պատկերասրահում տեղի կունենա «Շուշիից-Շուշի» ֆոտոնախագծի ցուցադրությունը: Բացման արարողությունը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ին։
Էջմիածին քաղաքում`2015թ. հունիսի 19-22 -ը Հայ Միայասնության խաչ ՀԿ-ի «Մաչանենց» պատկերասրահում տեղի կունենա «Շուշիից-Շուշի» ֆոտոնախագծի ցուցադրությունը: Բացման արարողությունը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ին։
2015 թ. հունիսի 17-ին ժամը 19:00-ին ‹‹Պրոցեսսում›› տեղի կունենա Աննա (Ատուտա) Մարտիրոսյանի “Sexual Negative” անհատական ցուցահանդես-վաճառքը:
2015թ. հունիսի 12-ին և 13-ին ժամը 14։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Բերձորի արվեստի դպրոցի սաների` «Գույների մեր աշխարհը» խորագրով ցուցահանդեսը։ 12 աշակերտ ներկայացնելու են իրենց գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները։
2015 թ. հունիսի 12-ին 19:00-ին ‹‹Դալան արտ›› պատկերասրահում տեղի կունենա Նանա Արամյանի ‹‹Ստվերների գիրք›› ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 26-ը:
‹‹Թանգարանային գիշեր››. օր, երբ բոլորն իրենց ընկերների և ընտանիքի անդամների հետ այցելում են տարբեր թանգարաններ, ծանոթանում տարբեր մշակույթների հետ, միգուցե, առաջին անգամ տեսնում այս կամ այն արվեստի ստեղծագործությունը, տեսնում ու սովորում, ինչու ոչ՝ լուսանկարվում են և կիսվում իրենց ընկերների հետ Ֆեյսբուքում կամ Ինստագրամում, որոշ առումով պարծենալով, թե գոնե տարին մեկ անգամ այցելել են թանգարան: «Արվեստագիրը» …
Մայիսի 29-ին ‹‹Դալան արտ›› ցուցասրահում տեղի ունեցավ Նարեկ Վան Աշուղաթոյանի ‹‹Մասնիկապատում›› խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի խորագիրը ցուցասրահ մտնելուց անմիջապես հետո դառնում է հասկանալի: Երիտասարդ նկարչի պատկերած յուրաքանչյուր մասնիկ ‹‹անհատականություն›› է ու առանձին դեր ունի նկարում: Այդ պատկերները ցուցադրում են Բաբելոնյան աշտարակի կառուցումից մինչև հին Երևանի ոչնչացումը: Նարեկի աշխատանքներում զգացվում է նաև նրա Աստվածաբանական կրթությունը, հատկապես …
2015թ. հունիսի 23-ին, ժամը 18:00-ին Հարություն Կալենցի թանգարանում տեղի կունենա Կարեն Առաքելի «…հատված…» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 23-ը:
Հունիսի 27-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արվին Քոչարյանի «Միստիկուս» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը:
Մայիսի 29-ին ‹‹Սարգիս Մուրադյան›› պատկերասրահում բացվեց ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ ‹‹Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով›› խորագրով: Լոնդոնում, աշխատելով ԲիԲիՍի-ում, Մարկ Գրիգորյանը արել է մի շարք լուսանկարներ, որտեղ Լոնդոնը ներկայացված է այլ տեսանկյունից, անսովոր բոլոր նրանց համար, ով Լոնդոնը ասոցացնում է օրինակ՝ Բիգ Բենի, Բուքինգեմյան պալատի, արիստոկրատական զուսպ և ‹‹ճիշտ›› ճարտարապետության հետ կամ միշտ …