+374 99 12 80 82 Երկուշաբթի - 23 Դեկտեմբեր 2024

Սիլվիա Մանուչարյան

  • Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. «Հայոց Ֆրիդա Կալոն»

    Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. «Հայոց Ֆրիդա Կալոն»

    Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Իր ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում: Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով  նրան  կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել,

  • Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

    Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

             Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ է, ով ծնվել է Կարսում:  Նա 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը (պրոֆ. Յա. Նիկոլաձե) և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում: Նրա ստեղծագործությունը հայ դեկորատիվ-կիրառական

  • Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

    Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

       Խաչատուր Իսկանդարյանը  ՀՀ  վաստակավոր նկարիչ, քանդակագործ է, ով իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել պարգևների: Երևանում, 1923թ. ծնված արվեստագետն իր մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» տեխնիկումում, իսկ 1951թ. ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Իսկանդարյանը հասարակության ուշադրությունն իր վրա է գրավել սկսած դեռևս 1950-ականներից, երբ ցուցահանդեսներում հայտնվեցին նրա՝ ծավալով փոքր,

  • Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

    Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

     Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (1922-2005)` տաղանդավոր արվեստագետ, «թիֆլիսյան դպրոցի» ականավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում և Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան ինստիտուտում, իր 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բնանկարներ, նատյուրմորտներ. սակայն առավել ուշագրավ են նկարչուհու վրձնած դիմանկարները: Լավինիայի տաղանդը հատկապես դրսևորվել է այս ժանրի

  • Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Խաչատուր Եսայանը (1909-1977)  20-րդ դարի հայ գեղանկարչության անվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միան­գամայն առանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանի գեղարվեստա- արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչը հարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվա­ճում­նե­րով:Եսայանի արվեստը սնվել է Եղիշե Թադևոսյանի ավանդույթներով: Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին: Նա ունի Հայաստանի բնությունը պատկերող մի շարք հրաշագեղ