ՍԹԻՎԵՆ ՍՈԴԵՐԲԵՐԳ │ ՍԵՔՍ, ՍՏԵՐ, ՏԵՍԱԵՐԻԶ
Չհանդարտվող փորձարարի բեկումնային դեբյուտը Կյանքի 30 տարիները նվիրել է կինոյին: Երբեք չի դադարել նորարական արտահայտչամիջոցներ և շրջապտույտներ որոնել ու գտնել: Նա Սթիվեն Սոդերբերգն է` ընդմիշտ փորձարար, անկախ կինոյի ու մեյնսթրիմի մեջտեղում հաջողությամբ հանգրվանած ամերիկացի կինոռեժիսոր: Իր բնորոշմամբ, կինեմատոգրաֆը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով մարդկանց վրա: Իրեն համարում է պեսիմիստ: Խոստովանում է` մտահոգված է …