+374 99 12 80 82 Երեքշաբթի - 26 Նոյեմբեր 2024

Պահոց 31.08.2016

  • «Արմատախիլ եղածները» ցուցահանդես սեպտեմբերի 1-ից 11-ը

    «Արմատախիլ եղածները» ցուցահանդես սեպտեմբերի 1-ից 11-ը

    Սեպտեմբերի 1-ին 2016թ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի բացումը,որը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» նախագծի հետ համատեղ կներկայացվի Հովհաննես Մարգարյանի վիդեոինստալյացիան, հիմնված իր հոր՝ Հրանտ Մարգարյանի խոստովանությունների հիման վրա։ Ժոզեթ Տառամարկայի ինստալյացիայից ոգեշնչված՝ բացման օրը, սեպտեմբերի 1-ին, Էդմոնդ Հաբեթյանը (Ֆրանսիա) կներկայացնի պերֆորմանս՝ հայ ալտիստ Գրիգոր Առաքելյանի նվագակցությամբ։

  • «Վերանայելով Մեծամորը» ցուցահանդեսի բացումը սեպտեմբերի 17-ին

    «Վերանայելով Մեծամորը» ցուցահանդեսի բացումը սեպտեմբերի 17-ին

    Սեպտեմբերի 17-ին 2016թ. Ժ. 18:00-ին Սիրահարների այգում տեղի կունենա  «Վերանայելով Մեծամորը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Լուսանկարիչ` Կատարինա Ռոթերս Տեքստ` Միսակ Խոստիկյան, Սարհատ Պետրոսյան Ծրագրի ղեկավար` Սարհատ Պետրոսյան Ցուցադրության ձևավորող` Նվարդ Երկանյան Ծրագրի համակարգող` Արմինե Շահբազյան Ոуրբանլաբի կազմակերպած «Վերանայելով Մեծամորը» ծրագրի նպատակն է հետազոտել Մեծամոր քաղաքի զարգացումն ու արժևորել այն՝ որպես խորհրդային ուշ մոդեռնիզմի եզակի նմուշ, դիտարկելով

  • «Հետխորհրդային քաղաքներ» քննարկումը սեպտեմբերի 17-ին

    «Հետխորհրդային քաղաքներ» քննարկումը սեպտեմբերի 17-ին

    Ուրբանլաբը, “Վերանայելով Մեծամորը” ծրագրի շրջանակներում, հրավիրում է մասնակցելու “Հետխորհրդային քաղաքներ” խորագրով կլոր սեղան-քննարկամանը, որը տեղի կունենա 2016 թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ճարտարապետների միության նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 19, երկրորդ հարկ):

  • Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը սեպտեմբերի 3-ին

    Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը սեպտեմբերի 3-ին

    Սեպտեմբերի 3-ին, 2016թ. Ժ.14:00-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա նկարչուհի Մարիամ Ասլամազյանի ինքնակենսագրական պատումների «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը: Հասույթը ուղղվելու է Գյումրիում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգման աշխատանքներին: Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու) ու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը կարևոր մշակութային կամուրջ է ստեղծում ոչ միայն թանգարանային միջավայրում,