Անահիտ Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը մարտի 5-ից 27-ը
Երևանի ժամանակակից թանգարանում 2016թ մարտի 5-ից 27-ը,. կներկայացվեն ներկայումս՝ Մոնրեալում (Կանադա) բնակվող Անահիտ Աբրահամյանի ստեղծագործությունները թանգարանի ֆոնդերից: Մուտքն ազատ է:
Երևանի ժամանակակից թանգարանում 2016թ մարտի 5-ից 27-ը,. կներկայացվեն ներկայումս՝ Մոնրեալում (Կանադա) բնակվող Անահիտ Աբրահամյանի ստեղծագործությունները թանգարանի ֆոնդերից: Մուտքն ազատ է:
Մարտի 10-ից ապրիլի 10-ը, 2016թ. Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա Նուռի ստեղծագործությունների «Երևանուհի» ցուցահանդեսը նվիրված կանանց: Ցուցահանդեսի բացումը մարտի 10-ին, ժամը 17:00-ին:
ԱրտԲազիսը հրավիրում է Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսին (համադրող՝ Նազարեթ Կարոյան) Ակումբ 11-ի (Բաղրամյան 17, Ճարտարապետների Միություն) հյուրընկալությամբ: Ցուցահանդեսը կգործի 2016թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը: Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և …
Նոր ծրագրի շրջանակներում հայտարարվում է՝ անհատական ձեռագիր և արվեստի մեջ նոր ասելիք ունեցող, նկարիչների մրցույթ: Նախապատվությունը կտրվի ժամանակակից արվեստի ոճով, յուղաներկ/ակրիլ նյութերով, կտավի վրա կատարված աշխատանքներին: Մասնակցության համար ուղարկել ինքնակենսագրականը և լավագույն գործերի լուսանկարները հետևյալ էլ-փոստի հասցեին art.exhibition@mail.ru Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +374-94-84-70-10