+374 99 12 80 82 Երեքշաբթի - 26 Նոյեմբեր 2024

Պահոց 02.2016

  • Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալի ապագա» հավաքածուի ցուցադրությունը՝ փետրվարի 19-ին

    Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալի ապագա» հավաքածուի ցուցադրությունը՝ փետրվարի 19-ին

    2016թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:00-ին, Մեգերյան կարպետի ցուցասրահ (Մադոյան 9) տեղի կունենա Տերյան մշակութային կենտրոնի նոր, աննախադեպ, կրելի, արդի հագուստների հավաքածուի ցուցադրությունը՝ «Անցյալի ապագա» խորագրով: Հագուստներում կիրառված են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: Ցուցադրությունը Մեգերյան կարպետի հետ համատեղ է: Մուտքը՝ հրավիրատոմսերով:

  • «Ո՞վ  է սպանել հսկային»

    «Ո՞վ է սպանել հսկային»

    Փետրվարի 9-ին ներկա եղանք Նորարար փորձառական արվեստի կոնտրոնում «Ո՞վ  է սպանել հսկային» նախագծի բացմանը: Երբ ներս մտանք, դեռ ամեն ինչ պատրաստ չէ: Այս ու այն կողմ նախագծի հեղինակները ստեղծում-կառուցում էին ցուցադրության միջավայրը: Ներկաներից մեկից լսեցի. «իսկ ցուցահանդեսը ե՞րբ է սկսվելու» հարցը: Արդյունքում՝ մենք արդեն ցուցադրության տարածքում էինք: Արդյունքում նաև պարզ է դառնում, որ մեր հասարակությանն

  • Գայանե Խաչատուրյան և Մարտին Պետրոսյան, գրաֆիկական ցուցահանդես

    Գայանե Խաչատուրյան և Մարտին Պետրոսյան, գրաֆիկական ցուցահանդես

    2016թ. փետրվարի 12-ին Երևանի Ժամանակակաից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուի ցուցադրությունը:  Ներկայացված էին Գայանե Խաչատուրյանի(1942-2009թթ.) և Մարտին Պետրոսյանի(ծնվ. 1933թ.) գրաֆիկական աշխատանքները: Արվեստագետի իրական ձեռագիրը հասականալու համար պետք է տեսնել նրա գրաֆիկաները, էսքիզներն ու էտյուդները, թղթին արագորեն արված գծանկարները: Եվ իսկապես, Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի 1960-ական թվականների նոր արվեստագիտական համարձակ ու նոր,

  • ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ

    ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ

    Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, բաց մի թող հարազատին գիրք նվիրելու հնարավորությունը, որն այս տարի վերստին ընձեռում է «Զանգակ» հրատարակչությունը: Մրցույթի պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում այցելի՛ր www.zangak.am, ընտրի՛ր ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրի՛ր այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու քո ցանկությունը: Յուրաքանչյուր աշխատանքային

  • Հայ դիզայները Vogue-ի էջերում. երբ արվեստը սկսում է քայլել

    Հայ դիզայները Vogue-ի էջերում. երբ արվեստը սկսում է քայլել

    Նորաձևություն և գեղանկարչություն. Վահան Խաչատրյանի աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուն… Հայկական նորաձևությունը մեր օրերում սկսել է նոր քայլերով և առատ մտքերով առաջ գնալ և առանձնանալ համաշխարհայինի համատեքստում: Ամեն օր թերթելով Ֆեյսբուքը, Ինստագրամը և այլ սոցիալական կայքեր կարող ենք տեսնել երիտասարդ սկսնակ դիզայներների, որոնց ստեղծած զգեստների կոմպոզիցիոն լուծումները, գունային ընտրությունները, մատուցման ձևը մոտեցնում են նրանց համաշխարհային տենդենցների, ինչը

  • Տեառնընդառաջը հայոց մեջ

    Տեառնընդառաջը հայոց մեջ

    Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և  անշարժ տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին: Այն տոնվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Տեառնընդառաջ անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Նախնյաց օրենքի համաձայն՝ ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, նվեր մատուցեր Աստծուն և աղոթեր: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում

  • Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես փետրվարի 12-ին

    Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես փետրվարի 12-ին

    2016թ. փետրվարի 12-ին ժամը 18:00-ին Ժամանակակաից արվեստի թանգարանը և Ներսես Մելիքյանը հրավիրում են Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին: Աշխատանքները մասնավոր հավաքածուից են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 26-ը:

  • Մարաշի և Ուրֆայի ասեղնագործության դասընթացներ  փետրվարի 7-ից

    Մարաշի և Ուրֆայի ասեղնագործության դասընթացներ փետրվարի 7-ից

    «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում 2016թ. փետրվարի 7-ից կանցկացվեն Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի կազմակերպած ավանդական հայկական երկու կարատեսակի՝ «ՄԱՐԱՇ» և «ՈՒՐՖԱ» ասեղնագործության դասընթացներ: Դասընթացը կտևի երկու ամիս, այն կվարի Հալեպից Հայաստան տեղափոխված ասեղնագործուհի Ծովակ Կանթարջյանը: Դասընթացները կանցկացվեն շաբաթը երկու անգամ, ամբողջ դասընթացի արժեքը կկազմի 30.000 դրամ: Դասընթացին գրանցվելու համար զանգահարել 010-26-52-14 հեռախոսահամարով: Դիմելու վերջնաժամկետը՝  փետրվարի 5 :