Բուն Բարեկենդանի տոնախմբություն ` փետրվարի 7-ին
Խաղե՜ր…երգուպա՜ր…ուրախությու՜ն…Բարեկենդանէ, հայե՜ր,բարեկենդան… Ասում են` բարեկենդանը հայերի ամենաուրախ տոներից մեկն է եղել: Բառացի հենց նշանակում է բարի կենդանություն, ուրախություն: Մեծ պահքին նախորդող բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը: Իբրև ժողովրդական տոնախմբության օր` իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված …