Նաստասյա Կինսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Երևանում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ Նաստասյա Կինսկու մասնակցությամբ Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին դերասանուհին, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, հայ դերասաններ և կինոսերներ: Նաստասյա Կինսկին մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկու դուստրն է: Նրան համաշխարհային ճանաչում են բերել Ալբերտո Լատուադայի «Եղիր, …