«Չներվածները». սենտիմենտալ էքշնի ծնունդը հայկական կինոյում
Հունիսի 4-ից երևանյան բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել երիտասարդ, բայց խոստումնալից կինեմատոգրաֆիիստ Տիգրան Նալչաջյանի երկար սպասված «Չներվածները» քրեական մելոդրաման, որի պրեմիերան կայացավ չորեքշաբթի, «Մոսկվա» կինոթատրոնի լեփ–լեցուն կարմիր դահլիճում: Ֆիլմը նկարահանվել է «Stage 7»փրոդաքշնի կողմից` «Աուդիո–Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ աջակցությամբ, “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի շրջանակներում: Հոգեցունց կինոպատումի առանցքային կերպարները մարմնավորել են շնորհալի նորահայտ դերասաններ Տիգրան Նալջաջյանը /համատեղությամբ …