+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

ԳՐԱԴԱՐԱՆ

  • ՏՈՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՏՈՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՏՈՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հռոմ, տպագրությունը Դոմինիցի Բազէի, 1584 թվական: Սա Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կողմից հաստատված Նոր տոմարն է, որը լատիներենից հայերեն են թարգմանում և տպագրում Սուլթան շահը, Հովհաննես Տերզնցին և նրա որդին՝ Խաչատուրը: Տպագրվում է նաև տոմարի վերաբերյալ պապական կոնդակը բացատրություններով: Գիրքը տպագրված է սուլթանշահ – գրանժոնյան բոլորագիր տառատեսակով, որ ստեղծվել էր 1579թ. Սուլթան շահի

  • ՊԱՏԱՐԱԳԱՏԵՏՐ: Ըստ թվագրության հայկական  4-րդ տպագիր գիրքը:

    ՊԱՏԱՐԱԳԱՏԵՏՐ: Ըստ թվագրության հայկական 4-րդ տպագիր գիրքը:

    ՊԱՏԱՐԱԳԱՏԵՏՐ Վենետիկ. Տպ. Հակոբ Մեղապարտի, 1513 Տիտղոսաթերթ՝«պատարագաՏետր է սայ յ(իսուս)ի ք(րիստոս)ի ա(ստծո)յ»: Հակոբ Մեղապարտի կողմից արված թվագրությամբ 4-րդ տպագիր գիրքն է: Այն ներկայացնում է պատարագի կարգը հայ եկեղեցում: Բաղկացած է 88 էջից: Էջակալում չունի: Տպագրությունը կատարված է սև և կարմիր ձեռագրանման բոլորագրով: Հակոբ Մեղապարտի գրքերից միայն սա ունի հիշատակարան:

  • ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ: Հայ առաջին տպագիր գիրքը:

    ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ: Հայ առաջին տպագիր գիրքը:

    ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ: Տիտղոսաթերթին՝ «անուն գրոցս է Սուրբ ուրբաթագիրք»: Հայ առաջին տպագիր գիրքն է արված ՝ հայ տպագրության հիմնադիր ՀակոբՄեղապարտի կողմից, բաղկացած է 124 էջից: Տպագրությունը կատարված է  սև  և կարմիր ձեռագրանման բոլորագրով: Էջակալում չունի:  Այն ունեցել է կիրառական նշանակություն, մեծ մասամբ վաճառականների կողմից է օգտագործվել: Աղոթքների ու մաղթանքների ժողովածու է: Կան մարդուն կախարդական միջոցներով չար ուժերից