+374 99 12 80 82 Երեքշաբթի - 24 Դեկտեմբեր 2024

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Սույնը  հանդիսանում է համաձայնագիր (այսուհետ` «Համաձայնագիր») «Arvestagir.am» կայքից օգտվողների, կայքին ստեղծագործություններ տրամադրած Անձանց և «Արվեստագիր» մշակութային առցանց հանդեսի միջև, որը ընդգրկում է կայքից օգտվելու պարտադիր պայմաններ և պարտավորություններ:

  1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրում օգտագործված ներքոհիշյալ տերմիններն ու անվանումները ունեն հետևյալ  իմաստները.

«Արվեստագիր»՝  հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող  մշակութային ոչ կոմերցիոն առցանց հանդեսի հեղինակային անվանումը:

www.arvestagir.am կայք կամ Կայք ՝ «Արվեստագիր»  առցանց մշակութային հանդեսի  հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ինտերնետային կայքը՝ այսուհետ,  որպես «Արվեստագիր»  առցանց մշակութային հանդես կամ «Arvestagir.am» :

«Արվեստագիր» մշակութային առցանց հանդեսի ստեղծագործական խումբ՝  կազմված է առցանց հանդեսի հիմնադիրներից: Խմբում՝ կամավոր և անհատույց սկզբունքով, կարող են ընդգրկված լինել նաև այլ անդամներ, որոնց քանակը, կազմը և գործառույթները որոշվում է հիմնադիրների կողմից:

«Ստեղծագործություն»` համաձայն ՀՀ օրենսդրության Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը՝ (այսուհետ` Ստեղծագործություն), նաև հարցազրույցները,  տեսալսողական,  լուսանկարչական և նման եղանակով ստեղծված  Ստեղծագործությունները, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

«Ածանցյալ Ստեղծագործություն»՝ այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են Հեղինակային  իրավունքի  և հարակից իրավունքների մասին  ՀՀ  օրենքի 3-րդ  հոդվածի առաջին մասի դրույթներին, ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո  ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են:

«Ընթերցող» կամ «Օգտագործող»՝ «Arvestagir.am» կայքից օգտվող, կայքը որևէ կերպ օգտագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

«Հեղինակ»` այն անձը, ով ստեղծել է Ստեղծագործությունը, և(կամ) տնօրինում է Ստեղծագործության հեղինակի բոլոր գույքային  իրավունքները կամ դրանց որևէ մասը, ներառյալ Ստեղծագործության կամ դրա որևէ մասի վերարտադրման, տարածման, վարձույթով տալու, փոխատվության, թարգմանության, վերափոխման, հանրությանը հաղորդման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման իրավունքնները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը չհակասող բոլոր այլ ձևերով ու եղանակներով օգտագործման իրավունքները:

«Ստեղծագործության Անթույլատրելի Օգտագործում»` սույն համաձայնագրով չնախատեսված որևէ այլ ձևով կամ եղանակով որևէ Ստեղծագործության կամ դրա որևէ մասի օգտագործումը:

«Ստեղծագործության Ազատ Օգտագործում»  առանց Հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն Հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ Հեղինակի օրինական շահերը:

«Լիցենզիա»` Ստեղծագործության կամ դրա որևէ մասի (այդ թվում վերջիններիս օգտագործման արդյունքում ստեղծված Ածանցյալ Ստեղծագործությունը) անհատույց և անժամկետ Օգտագործելու ոչ բացառիկ իրավունք:

«Անձ», «Անձինք» կամ «Անձանց»` ֆիզիկական կամ իրավաբանական անձ (անձինք):

  1. Կայքի Ընթերցողը հասկանում և ընդունում է, որ.

2.1)«Arvestagir.am» կայքը և կայքում հրապարակված Ստեղծագործությունները հեղինակային իրավունքի օբյեկտներ են և որևէ  Ստեղծագործություն չի օգտագործելու անթույլատրելի ձևով և (կամ) եղանակով:

2.2) «Arvestagir.am» կայքում տեղադրված Ստեղծագործության կամ դրա որևէ մասի օգտագործման դեպքում, այն է՝  Ստեղծագործության կամ դրա որևէ մասի վերարտադրման, թարգմանության, վերափոխման (վերամշակում, վերադաշնակեցում, նկարազարդում, հարմարեցում, և այլ ձևերով վերափոխում), համացանցով և լրատվության բոլոր հնարավոր միջոցներով տարածման, հանրությանը հաղորդման, հրապարակային կատարման և ցուցադրման, հեռարձակման, վերահեռարձակման, ինչպես նաև որևէ այլ տեսակի Ածանցյալ Ստեղծագործության ստեղծման դեպքում, պետք է ստանա Ստեղծագործության Հեղինակի թույլատվությունը, (բացառությամբ Ստեղծագործության Ազատ Օգտագործման հնարավորության դեպքերի) և, եթե չկան Ստեղծագործության Հեղինակի առարկությունները դրանց օգտագործման առնչությամբ, անպայման կնշի Ստեղծագործության Հեղինակին և հղում կտա «Arvestagir.am» կայքին՝ որպես սկզբնաղբյուր:

2.3)«Arvestagir.am»-ը  որևէ պատասխանատվություն չի կրում  Հեղինակների կողմից տրամադրված Ստեղծագործությունների բովանդակության (դրանց ճշմարտացիության, հավաստիության, ամբողջականության, սխալների, որևէ տեսակի կամ ձևի թերությունների, անճշտությունների) համար, հասկանում և ընդունում է նաև, որ «Arvestagir.am»-ը որևէ հավաստիացումներ և երաշխավորումներ չի տրամադրում,

2.4) «Arvestagir.am» կայքը  կարող է  հեռացնել  որոշ Հեղինակների Ստեղծագործությունները, որի արդյունքում «Arvestagir.am» կայքում, դրանք կարող են  դառնալ անհասանելի,

  1. «Arvestagir.am» կայքին Ստեղծագործություն տրամադրող և որպես Ստեղծագործության  Հեղինակ հանդես եկող անձը համաձայնվում, հավաստիացնում և երաշխավորում է, որ.

3.1) եթե «Arvestagir.am» կայքում տեղադրման համար տրամադրում է Ստեղծագործություն (էլեկտրոնային փոստի միջոցով, փոստային կապի միջոցով կամ առձեռն՝ թվային կամ այլ կրիչների վրա), ապա նա հավաստիացնում և երաշխավորում է, որ հանդիսանում է այդ Ստեղծագործության  Հեղինակ և համաձայնվում  է  կամավոր սկզբունքով «Arvestagir.am» կայքին տրամադրել  անհատույց և անժամկետ ոչ բացառիկ իրավունք՝ Լիցենզիա, որը թույլ է տալիս Ստեղծագործությունը կամ դրա որևէ մասը (այդ թվում վերջիններիս օգտագործման արդյունքում ստեղծված Ածանցյալ Ստեղծագործությունը) անհատույց և անժամկետ օգտագործել՝ այդ Ստեղծագործությունը «Arvestagir.am» կայքում մուտքագրվելու կամ տեղադրվելու պահից:

3.2)«Arvestagir.am» կայքին տրամադրեու է բացառապես այս սահմանված կարգով և պայմաններին համապատասխան Հեղինակային Ստեղծագործություններ,

3.3)հանդիսանում է «Arvestagir.am» կայքին իր կողմից  անհատույց և անժամկետ տրամադրած և «Arvestagir.am» կայքում տեղադրման ենթակա Ստեղծագործության Հեղինակ և ունի այդ Ստեղծագործության նկատմամբ համապատասխան բոլոր իրավունքներն ու թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ստեղծագործությունը «Arvestagir.am» կայքում տեղադրելու, ինչպես նաև  «Arvestagir.am» կայքին Ստեղծագործության կամ դրա որևէ մասի նկատմամբ անհատույց և անժամկետ օգտագործման համար անհատույց և անժամկետ ոչ բացառիկ իրավունք՝ Լիցենզիա  տրամադրելու համար,

3.4) ոչ մի դեպքում «Arvestagir.am» կայքին չի տրամադրել կամ տրամադրելու որևէ Ստեղծագործություն, որի Հեղինակ  չի հանդիսանում և (կամ) որի նկատմամբ որևէ այլ համապատասխան իրավունքներ չունի և(կամ) որը պատկանում է որևէ այլ Հեղինակի,

3.5) զերծ է մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել «Arvestagir.am» կայքի և(կամ) այլ Ստեղծագործությունների Հեղինակների իրավունքները,

  1. «Arvestagir.am» կայքին Ստեղծագործություն տրամադրող և որպես Ստեղծագործության  Հեղինակ հանդես եկող անձը հասկանում և ընդունում է, որ

4.1) «Arvestagir.am»-ը  որևէ պատասխանատվություն չի կրում  Հեղինակների կողմից տրամադրված Ստեղծագործությունների բովանդակության (դրանց ճշմարտացիության, հավաստիության, ամբողջականության, սխալների, որևէ տեսակի կամ ձևի թերությունների, անճշտությունների) համար, հասկանում և ընդունում է նաև, որ «Arvestagir.am»-ը որևէ հավաստիացումներ և երաշխավորումներ չի տրամադրում,

4.2) «Arvestagir.am» կայքը  կարող է  Կայքից հանել  որոշ Հեղինակների Ստեղծագործությունները, որի արդյունքում «Arvestagir.am» կայքում, դրանք կարող են  դառնալ անհասանելի,

  1. Իրավունքներ և պարտավորություններ

5.1) «Arvestagir.am» կայքը իրավունք ունի չհրապարակել կամ չմուտքագրել Հեղինակի տրամադրած Ստեղծագործությունը՝ առանց որևէ բացատրություններ տալու:

5.2) «Arvestagir.am» կայքն իրավունք ունի չհրապարակել կայքի Ընթերցող կամ Ստեղծագործության Հեղինակ հանդիսացող Անձանց կողմից «Arvestagir.am» կայքում թողած մեկնաբանությունները, եթե «Arvestagir.am» կայքի կարծիքով դրանք չեն համապատասխանում հրապարակման համար գրաքննության համապատասխան նորմերին, պարունակում են վիրավորանք, ոչ պատշաճ արտահայտություններ կամ բառեր, կարող են ինչ որ կերպ վնասել «Arvestagir.am» կայքնին:

5.3) «Arvestagir.am» կայքը որևէ պատասխանատվություն չի կրում Հեղինակի տրամադրած Ստեղծագործության կամ դրա  որևէ  մասի  Օգտագործման  արդյունքում (հետևանքով,  պատճառով) որևէ Անձի հասցված վնասի համար: Դրա միակ պատասխանատուն  Ստեղծագործությունը տրամադրած  Հեղինակն է:

5.4) «Arvestagir.am» կայքը իրավունք ունի այդ մասին ծանուցելով, «Arvestagir.am»  կայքից հեռացնել Հեղինակի կողմից տրամադրված  անձնական տվյալները, անձնական լուսանկարը կամ «ավատարը», ինչպես նաև կասեցնել, դադարեցնել կամ արգելել  «Arvestagir.am» կայքում հրապարակված այդ Հեղինակի մեկնաբանությունները, եթե Հեղինակը խախտել կամ խախտում է սույն Համաձայնագրի որևէ դրույթ, կամ եթե «Arvestagir.am» կայքն ունի կասկածներ, որ Հեղինակը խախտել կամ խախտում է սույն Համաձայնագրի որևէ դրույթ:

5.5) «Arvestagir.am» կայքն իրավունք ունի նաև կայքից հանել այն Ստեղծագործությունները, որոնք տրամադրվել են Հեղինակի կողմից, սակայն դրանք խախտում են կամ կան կասկածներ, որ խախտում են այլ Անձանց իրավունքները:

5.6) «Arvestagir.am» կայքը իրավունք ունի փոփոխել և (կամ) լրացնել սույն Համաձայնագրի դրույթները, որի մասին կծանուցի` «Arvestagir.am» կայքում տեղադրելու կամ Հեղինակի կողմից «Arvestagir.am» կայքին տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցներով:

  1. Վեճերի լուծումը

6.1)  Որևէ Վեճ պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

6.2) Եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, «Arvestagir.am» կայքը իրավունք ունի նման վեճը (տարաձայնությունը) լուծել դատական կարգով՝ ՀՀ օրենսդրության համապատասխան:

  1. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

7.1)    Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ընթերցողի կողմից կայք մուտք գործելու պահից և (կամ)  Հեղինակի տրամադրած Ստեղծագործությունը «Arvestagir.am» կայքում մուտքագրելու կամ տեղադրելու պահից:


Սույն Համաձայնագրի որևէ դրույթի հետ համաձայն չլինելու դեպքում, խնդրում ենք չօգտագործել «Arvestagir.am» կայքում հրապարակված որևէ Ստեղծագործություն կամ դրա որևէ մաս, «Arvestagir.am» կայքին չտրամադրել Ստեղծագործություն և կայքում չթողնել մեկնաբանություններ: