+374 99 12 80 82 Երեքշաբթի - 26 Նոյեմբեր 2024

Պահոց 09.2016

  • Վիրջինիա Վուլֆ, «Ուրվականներով տունը», զրույց Արմեն Գասպարյանի հետ

    Վիրջինիա Վուլֆ, «Ուրվականներով տունը», զրույց Արմեն Գասպարյանի հետ

    Հոկտեմբերի 7-ին  Միրզոյան գրադարանում  տեղի կունենա «Դարակ» հրատարակչության «Սաֆո» մատենաշարի հերթական գրքի` Վիրջինիա Վուլֆի երկար սպասված «Ուրվականներով տունը» պատմվածաշարի շնորհանդեսը: Այս առիթով զրուցեցինք հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ: «Դարակ» հրատարակչությունն արդեն երկրորդ անգամ թարգմանում է Վիրջինիա Վուլֆի ստեղծագործություններից «Սաֆո» մատենաշարի շրջանակներում: Ինչու հենց Վուլֆ, և ինչու հատկապես այս ժողովածուն: Ամեն ինչ պայմանավորված է «Սաֆո» մատենաշարի

  • Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի շնորհանդես հոկտեմբերի 7-ին:

    Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի շնորհանդես հոկտեմբերի 7-ին:

    «Դարակ» հրատարակչությունը հրավիրում է բոլորիդ մասնակցելու «Սաֆո» մատենաշարի հերթական գրքի` Վիրջինիա Վուլֆի երկար սպասված «Ուրվականներով տունը» պատմվածաշարի շնորհանդեսին: Միայն շնորհանդեսի ժամանակ գիրքը կվաճառվի 2000 դրամով: Հաշվի առնելով այն, որ շատ ընթերցասերներ ցանկություն ունեն իրենց դարակում ունենալ նաև Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը», այս գիրքը նույնպես կվաճառվի 2000 դրամով:

  • Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները

    Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները

    Խաչը, որպես քրիստոնեական հավատի խորհրդանիշ, կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի միջնադարյան արվեստում: Ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների՝ մեր  եկեղեցում Սուրբ Խաչին վերաբերվող տոներն ամենաշատն են:  Դրանք են՝ Գյուտ խաչի-Խաչգյուտ Խաչի երևման տոն Խաչվերաց Վարագա սուրբ խաչի տոն Գյուտ խաչի տոն  –  Քրիստոսի համբարձումից հետո  նրա խաչափայտը գտնվում էր Գողգոթայում՝ լքված ու մոռացված: Սակայն շուտով  Երուսաղեմի

  • « 7 Մեղք 7 Բույր»՝ երբ օծանագործությունն ու բարձր արվեստը միահյուսվում են …

    « 7 Մեղք 7 Բույր»՝ երբ օծանագործությունն ու բարձր արվեստը միահյուսվում են …

    Հոդվածի հեղինակ՝ Նարե Զաիմցյան «Մեր փոխարեն մեր ենթագիտակցությունն է ընտրում այն բույրերը՝ որոնք մեզ դուր են գալիս…» Ա.Մանուկյան Արվեստն ամենաբազմազան և երբեմն նաև ամենաանբացատրելի երևույթներից է, միևնույն ժամանակ այն ամենալավ արտահայտչամիջոցն է՝ ինչի շնորհիվ արվեստագետը կարողանում է ինքնաարտահայտվել՝ դիտողին փոխանցելով իր ասելիքը: Արվեստը ստեղծվում է մարդկանց կողմից և մարդկանց համար, սակայն անշուշտ կան և այնպիսի

  • Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը հրավիրում է

    Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը հրավիրում է

       Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը հրավիրում է Ձեզ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 14:00-ին հանդիպման Անի Քանանյանի և նրա ստեղծագործությունների հետ: Իսկ սեպտեմբերի 25-ին ժամը 15:00 –ին <<Եվրոպական ժառանգության օրեր>> ծրագրի շրջանակներում նույն թանգարանում տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը:     <<Եվրոպական ժառանգության օրեր>> ծրագրի շրջանակներում թանգարանը հրավիրում է  նաև` ներկա գտնվելու  <<20-րդ դարի 1-ին քառորդի

  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխում. մշակութասերների իրարանցում, մասնագետների հակընդդեմ, բայցև ծանրակշիռ փաստարկների, դատողությունների ու դիտողությունների բախումներ, արդյունքում՝ խնդրի վերջնական լուծման «զրո» ընդհանուր հայտարար, բայց երբեմն հուշարձանի պահպանման վերջին հույս կամ միակ ու իրական փրկություն: Վերջինի մասին են վկայում տեղափոխված որմնանկարները, խճանկարները, քանդակները, խաչքարերը, ճարտարապետական կառույցները և համալիրները, մինչև անգամ ժայռափոր տաճարները: Իհարկե, կան նաև ցավալի դեպքեր, երբ զանազան

  • Մեր ֆիլմերը. «Ճերմակ Անուրջներ»

    Մեր ֆիլմերը. «Ճերմակ Անուրջներ»

    «Մարդ արարածը եթե հոգիին մեջ երկինք չունի, ան ի՞նչ գիտե աղունիկն ինչ է…»  Ասում են աղավնին դժբախտության նշան է, մահ: Բայց  իրականում նա խաղաղություն է, մաքրություն: «Ճերմակ Անուրջներ» ֆիլմի հիմքում աղունիկներն են: Այս գեղեցիկ ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի «Աղավնիներ» պատմվածքի հիման վրա: Երաժշտությունը, որ այնքան կարևոր է ֆիլմի համար, քանի որ ամբողջացնում է նրան, Տիգրան Մանսուրյանինն է. իր

  • Հավերժության ճամփով: Հարություն Դելլալյանին նվիրված համերգ սեպտեմբերի 6-ին

    Հավերժության ճամփով: Հարություն Դելլալյանին նվիրված համերգ սեպտեմբերի 6-ին

    Սեպտեմբերի 6-ին, 2016թ. ժ. 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ Դելլալյան տրիոյի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան մասնակցությամբ: Երեկոն սկսվելու է Հարություն Դելլալյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: Մուտքն ազատ է: