Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը:
1926 թվական, մայիսի 16: Երևանի հիդրոէլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողություն: Համաժողովրդական ցնծություն… Որքան մեծ էր Երևանի առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանի էներգետիկ նշանակությունը Խորհրդային Հայաստանի հզորացման առաջին փուլում, այնքան առանցքային էր դրա դերակատարումը նախորդ դարի հայկական ճարտարապետության մեջ: Բայց այս գնահատականը հաստատելու համար հարկ է վերհիշել 1910-ականների Երևանի գորշ խճանկարը. աշխարհամարտ, հեղափոխություն, ցարական կայսրության կործանում, Հայաստանի Առաջին հանրապետության …