Եղեռնը հայ կերպարվեստում
Փետրվարի 10-ին «Արվեստագիրը» ներկա էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մտենագրութեան թուանշանային գրադարանի կողմից կազմակերպված` Շահեն Խաչատրյանի «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսությանը: Նշենք, որ Շահեն Խաչատրյանը հանդիսանում է հայ արվեստին վերաբերող տասնյակ բազմալեզու մենագրությունների և ալբոմների հեղինակ, որոնցից հատկանշական է նրա` 2010 թվականին լույս տեսած «Ցավի գույնը» գիրքը, որտեղ ներկայացված են հայոց ցեղասպանությանը անդրադարձած արվեստագետների ստեղծագործություններ: …