Անցնել բովանդակությանը

Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ շատ խորհրդավոր և բազմանշանակ դեր է կատարել: Այն ուղեկցել է մարդուն տարբեր կերպարանքներով:

Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ), իսկ հեղինակային տիկնիկների պարագայում դրանք ձեռք են բերում արվեստի ստեղծագործության կարգավիճակ: Կիրառական արվեստի այս նմուշները հաճախ քանդակի նշանակություն են ստանում, հաճախ էլ՝ ծառայում որպես զարդարանք: Աշխարհի տարբեր, ինչպես և մեր հարևան երկրներում վաղուց գործում են  տիկնիկների կամ խաղալիքների թանգարաններ, որտեղ պահվում են ամենահին ծիսական տիկնիկներից մինչև ժամանակակից՝ գործարանային արտադրության կամ հեղինակային տիկնիկներ: Հայաստանում սակայն, նման թանգարան չկա: Marina-KhachmanukyanԲացառություն է թերևս Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թանգարանի նախասրահի փոքրիկ ցուցադրությունը, որտեղ ներկայացված են թատրոնի «հին աշխատակիցները»: Տիկնիկների թանգարանի բացակայությունը մտահոգիչ է համարում հնագետ և արվեստաբան Մարինա Խաչմանուկյանը, ով օրերս հիմնադրել է http://www.kukliarm.com «Жизнь Кукол» («Տիկնիկների կյանքը») վիրտուալ թանգարանը: Ըստ նրա, ամբողջ աշխարհում մեծ է հետաքրքրությունը տիկնիկների հանդեպ և մտահոգիչ է, որ Հայաստանում այն մեծ ուշադրության չի արժանանում: Նա նաև նշում է, որ կան բազմաթիվ հետաքրքիր տիկնիկագործներ՝ ուրույն ձեռագրով և հետաքրքիր գաղափարներով, որոնց քչերն են ճանաչում: Ահա թե ինչու Մարինա Խաչմանուկյանը հավաքում է բոլոր այդ հեղինակներին մեկ հարկի տակ՝ իր վիրտուալ թանգարանում: Նա նաև տիկնիկների կոլեկցիոներ է և ժամանակ առ ժամանակ կազմակերպում է տիկնիկների տարաբնույթ ցուցահանդեսներ: Տիկնիկների հանդեպ այս հետաքրքրությունը միանգամայն  տեղին է, քանի որ դրանք՝ ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն օժտված են կերպարայնությամբ ու մարդկային ստեղծագործ մտքի արդյունք են: Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր պատմությունը, կերպար ու բնավորություն: Այսպես՝ «Տիկնիկների կյանքը» վիրտուալ թանգարանը մեզ հնարավորություն է տալիս ետ գնալ մանկություն, հիշել, գուցե ճանաչել մեր մանկության տիկնիկները:

Ձեզ ենք ներկայացնում հայ տիկնիկագործների աշխատանքներ, ինչպես նաև Մարինա Խաչմանուկյանի հավաքածուից նմուշներ:

Tiknik-006
Հայկական հեղինակային տիկնիկագործության հիմնադիր Սոֆյա Աշխարումովայի տիկնիկներից
Tiknik-008
Հայկական հեղինակային տիկնիկագործության հիմնադիր Սոֆյա Աշխարումովայի տիկնիկներից
Tiknik-016
Հայաստանում առաջին տիկնիկագործներից մեկի՝
Մարի Երկաթի տիկնիկներից
Tiknik-009
Հայաստանում առաջին տիկնիկագործներից մեկի՝ Մարի Երկաթի տիկնիկներից
Tiknik-013
Տիկնիկագործ Վետա Գրիգորյանի տիկնիկներից
Tiknik-015
Տիկնիկագործ Վետա Գրիգորյանի տիկնիկներից
Tiknik-010
Տիկնիկագործ Իրինա Վանյանի տիկնիկներից
Tiknik-011
Տիկնիկագործ Իրինա Վանյանի տիկնիկներից
Tiknik-012
Մարիամ Խարազյանի՝ գոբելենից պատրաստված պոետիկ տիկնիկները
Tiknik-005
Մարիամ Խարազյանի՝ գոբելենից պատրաստված պոետիկ
տիկնիկները
Tiknik-007
Նկարչուհի, դիզայներ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Աննա Քոլոզյանի պատրաստած տիկնիկները
Tiknik-014
Նկարչուհի, դիզայներ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Աննա Քոլոզյանի պատրաստած տիկնիկները
Tiknik_001
Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների հավաքածուից
Tiknik-002
Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների
հավաքածուից
Tiknik-003
Հայկական ծիսական տիկնիկներ
Tiknik-004
Հայկական ծիսական տիկնիկներ