+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Ռոուս Էյզեն. «Ուտելիքը որպես արվեստ»


2015թ. սեպտեմբերի 4-ին Արվեստագիր ներկա էր Գերմանիայում բնակվող և ստեղծագործող հայազգի լուսանկարչուհի Ռոուս Էյզենի «Ուտելիքը որպես արվեստ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին: Ֆոտոցուցահանդեսի հիմքում ֆոտոկոլաժներն են, որտեղ ուտելիքը որպես կատեգորիա առաջնային դեր է ստանում: Լուսանկարներում պատկերված ուտելիքը գրավում, դեպի իր խորքերն է տանում հերոսներին, դառնում կարևոր ու դոմինանտ, մեծանում նույնիսկ չափսերով, կանգնում մարդկանց կողքին որպես գլխավոր դերակատար կյանքում: Հետաքրքրական մի ամբողջ շարք նվիրված էր Ադամի և Եվայի թեմային, ու խնձորին` որպես մեղսագործության խորհրդանիշ, որ կրկին ներկայանում է ուտելիքի տեսքով: Միստիկ, հեքիաթային ու պարադոքսալ այս աշխատանքներն իրականում սյուրռեալիստական ու մոգական իրականության լուսանկարչական դրսևորումներ են: Կոլաժային տեխնիկան լուսանկարչուհուն լայն հնարավորություններ է ընձեռել: Ռոուս Էյզենը խոստովանեց, որ նախքան հայտանբերելը իր՝ լուսանկարի հանդեպ հետաքրքրությունը, նա զբաղվել է թղթե կոլաժով: Ռոուս Էյզենի արվեստը բազմիցս դարձել է քննադատների և տեսաբանների քննարկումների թեմա, իսկ Հայաստանում այն ներկայացվում էր առաջին անգամ:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով