+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Պոստերային արվեստի մրցույց ցուցահանդես | Կոռուպցիա, տեսանելի և անտեսանելի


 Corruption-001

Նկարագրությունը և նպատակը

«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ 

«(Հակա)Կոռուպցիայի արվեստի» նպատակն է Հայաստանում կոռուպցիայի հարցի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին` Հայաստանի հասարակության վրա և նրա սահմաններից դուրս։ Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը նախաձեռնում է կոռուպցիայի դեմ պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, որի համադրողը կլինի արվեստագետ Սամվել Սաղաթելյանը

Այս մրցույթի և ցուցահանդեսի շնորհիվ արվեստը դառնում է Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց: Պոստերային արվեստի մոտեցումը, որը համակցված կլինի պարզ և կարևոր նշանակետին ուղղված կարճ ուղերձով և վիզուալ ինֆորմացիայով, ավելի էֆեկտիվ կարող է ազդել հասարակության վրա։ 

Արվեստի միջոցներից պոստերային արվեստի ներգրավումը ողջ աշխարհում ներազդություն ստեղծելու գործում իրեն արդարացրել է դեռ Սովետական շրջանում պրոպոգանդիստական պոստերների փայլուն նմուշների օրինակով (տես օրինակներ) և այլ ժամանակակից օրինակներով՝ Poster4tomorrow հարթակում (տես օրինակներ): 

Նախագծի պաշտոնական հեշթեգն է #ArtofCorruption-ը:

 Իրականացման պրոցեսը

  • Հայտարարվում է բաց մրցույթ:
  • 30-35 մասնակիցներ կընտրվեն՝ վերջնականացնելու իրենց պոստերային գաղափարները, իսկ այնուհետև ցուցադրելու դրանք:
  • Ժյուրին կընտրի մինչև երեք լավագույն պոստերները, ովքեր կստանան դրամական մրցանակներ:
  • 10-15 պոստերներ հասանելի կլինեն Հայաստանյան տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործման համար։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Աշխարհի ցանկացած ծայրում ապրող քաղաքացիներ, ովքեր ունեն հետաքրքիր գաղափար և պրոֆեսիոնալ ունակություն` իրականացնելու այն։ Դուք կարող եք մասնակցել նաև թիմով (օրինակ, գրողների և դիզայներների թիմ կամ քաղաքական գործիչների և արվեստագետների թիմ): 


Կարևոր ժամկետներ

Մայիս 15 – Հուլիս 15 – Բաց մրցույթ. – ցանկացած ստեղծագործ աշխարհի ցանկացած ծայրից կարող է դիմում ներկայացնել
Հուլիս 15 – Հուլիս 31 – Նախնական ընտրություն. – 30 արտիստներ կընտրվեն՝ կատարելագործելու իրենց պոստերները և ցուցադրելու դրանք
Օգոստոս 1 – Օգոստոս 31 – Արտիստները կվերջնականացնեն իրենց պոստերները
Սեպտեմբեր 22 – Սեպտեմբեր 29. – Ցուցահանդեսի բացում (նախնական)


Ի՞նչ մրցանակ է տրվելու

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն պոստերներից յուրաքանչյուրը կստանա €300 կանխիկ մրցանակ: 

10-15 պոստերներ հասանելի կլինեն Հայաստանյան տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործման համար։ 


Ի՞նչ կարգախոսներ կարող եմ օգտագործել

Կարող եք օգտագործել ներքևում նշված ցանկացած կարգախոսներից մեկը կամ ստեղծել ձեր սեփականը` որը որ կներկայացնի Կոռուպցիայի կապը Սիրո, Գենդերային հարցի, Խաղաղության, Բանակի և Սահմանների, Կրթության կամ Առողջապահության թեմաների հետ: 

  • Կոռուպցիան գենետիկ չէ
  • Ոչ մի Կոռուպցիա = Ուրախ պատմություններ տաքսիներում
  • Կոռուպցիան սկսվում է ինձնից
  • Ընտրեք առողջ ապրելակերպ. մի դարձեք կաշառակեր
  • Կոռուպցիան մահացու է
  • Կոռումպացված ուսուցիչը աճեցնում է կոռումպացված հասարակություն
  • Հայաստանը առանց կոռուպցիայի կլինի՝ …

Ինչպե՞ս դիմել

Ուղարկեք ձերպորտֆոլիոն պաստառի գաղափարը (1 պարբերությունyerevan.programs@impacthub.net  

էլեկտրոնային  հասցեին: 

https://yerevan.impacthub.net/programs-and-events/poster-competition-hy


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով