+374 99 12 80 82 Շաբաթ - 21 Դեկտեմբեր 2024

Մեր ֆիլմերը. «Մեր մանկության տանգոն»


«Կեղնի՞ մե օրըմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխհարքն ինչի է էսպես ծուռ…»

 

Tango-of-our-childhood-003Հայտնի դարձած այս թևավոր խոսքերը հայկական ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»: Այն պատմում է մի տխուր ընտանեկան կյանքի մասին, որն իրականում  բնորոշ էր տարբեր ընտանիքների, քանի որ վերցված էր հենց կյանքից և նկարագրում է հետպատերազմյան ծանր շրջանի Գյումրին:

Ֆիլմը նկարահանվել է 1984թ.-ին: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ալբերտ Մկրտչյանն է: Գլխավոր դերերում Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցն են: Ֆիլմն ինքնակենսագրական է և ներկայացնում է Մհերիև Ալբերտի ընտանիքի պատմությունը:Այստեղ հնչած բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։

 

Մհեր Մկրտչյանի իրական կյանքից է վերցված նաև ֆիլմի այն հատվածը, երբ որդին ուզում է դերասան դառնալ և խաղում է թատրոնում, իսկ հայրն արգելում է նրան և ասում, որ ուրիշները ծիծաղում են իր վրա, որ իր որդին դերասանություն է անում: Իրականում Մհերին էլ իր հայրը չէր թողնում գնալ իր երազանքի ետևից և դառնալ դերասան:

Գյումրու հին փողոցների կադրերում հնչում է Մանսուրյանական խաղաղ մեղեդին ու հետևյալ խոսքերը. «Էս ինչ դժբախտություն է. Մարդ չի կրնա երջանիկ եղնի…»

«Մերմանկության տանգոն» ֆիլմը ժողովրդի մեջ սիրված է նաև հայտնի պատշգամբի (բալկոնի) համար, որտեղից Գալյա Նովենցն ասում էր «Պիտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ»: Հենց «վառեմ-մարեմ»-ի պատշգամբ էլ կոչում են այն: Ցավոք այսօր այնքան էլ լավ չէ այդ պատշգամբի վիճակը: Այն տուժել է երկրաշարժից և լքված է: Չնայած այն պատմական ու տեսարժան վայր է շատերի համար, բայց, ամեն դեպքում, պետք է հետևել ու վերանորոգել այն, որպեսզի պահենք մեր կապը անցյալի հետ ու չկորցնենք այսպիսի մի արժեք:

Եվս մի հայկական սիրելի ֆիլմ, որից հոգնելն անհնար է…որն իր մեջ խտացրել է կյանքի տարբեր գույներ… որն արտացոլում է կյանքն, ինչպես որ կա…


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով