+374 99 12 80 82 Կիրակի - 20 Հուլիս 2025

Features

  • «Լուսավոր սևը»  և  «խտացված ֆորմաները»  վերացական արվեստում

    «Լուսավոր սևը» և «խտացված ֆորմաները» վերացական արվեստում

      Հարցնելու համար, թե վերացական արվեստի զարգացումն ունի արդյոք սահմանելի տրամաբանություն, պետք է փորձենք սահմանել վերացական ձևամտածողության հասկացությունն արվեստում և թե ինչպես է այն կայացվում: Ներհայեցողական աշխատանքը ստեղծագործողին թույլ է տալիս ֆորմայի մեջ փնտրելու հատուկ բովանդակություն. աշխատելով ֆորմայի, գույնի, հարթության մակերեսի հնարավորությունների հետ՝ արվեստագետը ստեղծեց դրանց ներհատուկ ֆենոմենների հետ հարաբերվելու միջոցներ, որոնք արտիկուլացվում են ներքին

  • Էքսպրեսիոնիզմի արտահայտությունը հայ նկարիչների` Ցեղասպանությանը վերաբերող գործերում

    Էքսպրեսիոնիզմի արտահայտությունը հայ նկարիչների` Ցեղասպանությանը վերաբերող գործերում

    Հոդվածի հեղինակ՝  Մարինե Հովակիմյան Արվեստաբան Հայ արվեստագետների եղեռնի թեմայով ստեղծված աշխատանքները կարևորագույն տեղ են զբաղեցնում հայ ազգային պատմական գեղանկարչության և քանդակագործության մեջ: Ցեղասպանական դրվագներ ներկայացնող այս կտավները վավերագրական-փաստագրական ուժ կրելուց բացի նաև գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում` աչքի ընկնելով երևակայական խաղի տարբեր դրսևորումներով և նաև գեղարվեստական տարբեր ուղղությունների ու ոճերի ակնառու ազդեցություններով: Եվ սյուրռեալիզմի, կուբիզմի,

  • Զարդանախշերը հայկական գորգերում և տարազում

    Զարդանախշերը հայկական գորգերում և տարազում

    Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխելի են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են

  • «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը բացված է…

    «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը բացված է…

    Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը գալիս է հաստատելու, որ հայ կինոյին հրաշալի ապագա է սպասվում, որ այն չի սպառել իրեն և կարող է ներկայանալ հանրությանը համաշխարհային կինոյի կողքին: Հանրաճանաչ ռեժիսորների կողքին բազմաթիվ հայ երիտասարդ կնոռեժիսորներ իրենց ուժերն են փորձում այս հեղինակավոր կինոփառատոնին: «Ոսկե ծիրանը»  հանդիսանում է տարածաշրջանում ամենահեղինակավոր  միջազգային կինոփառատոնը, որն իր 12 տարվա գործունեության ընթացքում հյուրընկալել

  • Զրույց Հասմիկ Թանգյանի հետ, մշակութային ներառական միջոցառումների խնդիրների շուրջ…

    Զրույց Հասմիկ Թանգյանի հետ, մշակութային ներառական միջոցառումների խնդիրների շուրջ…

    Հայտնի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտն ասել է. «Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից բարձրագույնին՝ աշխարհի վրա ապրելու արվեստին»: Արվեստը բոլորի համար է: Բոլորս էլ հաճախում ենք տարբեր միջոցառումների, դիտում ներկայացումներ, ներկա  լինում համերգների, ցուցահանդեսների ու կինոդիտումների, մեզ համար սովոր ու հանգիստ միջավայրում վայելում այս կամ այն մշակութային իրադարձությունը: Այդ ընթացքում հաճախ չենք էլ հիշում, որ կան

  • «Հույսներդ միայն տաղանդի վրա մի դրեք…».  Զրույց քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ

    «Հույսներդ միայն տաղանդի վրա մի դրեք…». Զրույց քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ

    20-րդ դարի երկրորդ կեսը ողջ հայ մշակութային կյանքի ընդհանուր համայնապատկերում հայտնի է «60-ականներ» բնորոշմամբ, ինչն արդեն դասական հասկացություն է դարձել: Դրանք նոր տաղանդների ի հայտ գալու, խիզախումի և առճակատման արգասաբեր տարիներ էին և պարարտ հող նոր ձևերի և գաղափարների համար: Տոտալիտար համակարգի քարացած գաղափարների և դրանց խիզախորեն հակադրվող նոր արվեստագիտական սերնդի գաղափարների բախումներն առաջ բերեցին

  • Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Կոստանդնուպոլսում է ստեղծվել 1705-1714 թվականներին Էջմիածնի գլխավոր խորանի համար պատրաստված հսկայական ճոխ վարագույրը, որը օգտագործվել է Զատկական տոներին: Ասեղնագործությունը արվել է կարմիր, մեծ չափերի (600×587) մետաքսե կտորի վրա ոսկեթելով և արծաթաթելով: Վարագույրի վրա կարմրից բացի տեսնում ենք սպիտակի, կանաչի, կապույտի երանգները: Ամբողջ վարագույրի պատկերագրությունը իրենից ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կամ «Քրիստոնեության հաստատումը հայոց մեջ»:

  • Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

    Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան

             Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ է, ով ծնվել է Կարսում:  Նա 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը (պրոֆ. Յա. Նիկոլաձե) և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում: Նրա ստեղծագործությունը հայ դեկորատիվ-կիրառական

  • Շենգավիթ բնակատեղիի հնագույն մշակույթը

    Շենգավիթ բնակատեղիի հնագույն մշակույթը

    Շենգավիթ բնակատեղին, որը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ (այժմ՝ Երևանյան լճի արևելյան) բարձրադիր ափին, Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել նշանավոր և համեմատաբար լավ ուսումնասիրված հուշարձաններից է:             Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Պեղումներն այստեղ բացել են հին բնակչության մշակույթի չորս