+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

«Արվեստագիր»

  • Զորիկ Գալստյանի Հայաստանը: Ցուցահանդես ապրիլի 14-ին

    Զորիկ Գալստյանի Հայաստանը: Ցուցահանդես ապրիլի 14-ին

    2017թ. ապրիլի 14-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Զորիկ Գալստյանի  լուսանկարչական ցուցահանդեսը: «Ստեղծագործությունը մարդու տոնն է, որը կիսում է ստեղծագործողը այլ մարդկանց հետ: Վերջին տարիների այդ տոնի ամենաազնիվ ու ամենաանշահախնդիր կիսողը Facebook-ի Զորիկն էր: Բոլորը նրան հենց այդպես էլ գիտեին: Զորիկ Գալստյանը ֆեյսբուքյան համացանցի միջոցով պարբերաբար ցուցադրում էր իր հայտնագործած Հայաստանը՝ սքանչելի լուսանկարներով: Զորիկի համար

  • Հայ իմպրեսիոնիստների արվեստը Մոսկվայում

    Հայ իմպրեսիոնիստների արվեստը Մոսկվայում

    Մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որը մոսկովյան հանդիսատեսին կծանոթացնի «հայկական իմպրեսիոնիզմ» երևույթին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ազգային պատկերասրահից:  Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհին իր վեհասքանչ լեռներով, միջնադարյան փառահեղ տաճարներով, ավանդական հիանալի խոհանոցով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով, Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը այժմ ներկայացնում

  • [Նաիրի] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի վոկալիստ Art Phoenix-ի հետ:

    [Նաիրի] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի վոկալիստ Art Phoenix-ի հետ:

    Հարցազրույցը՝  Անահիտ Հակոբյանի «Շուշիկե»-ից  մինչև «Մի քիչ սիրիր ինձ», «Ջան է հավատ»-ից  մինչև «Genocide».« Նաիրին» համադրում է հևի մետալն ու հայկական ելևէջները, միացնում ու ներկայացնում ռոքն ու ավանդականը: Հայկական ռոք խմբերի մասին զրույցների շարքը այս անգամ շարունակում ենք «Նաիրի» խմբի վոկալիստ Art Phoenix-ի հետ: -Դուք 2007-ից խմբի կազմում եք, ինչպե՞ս է ընթացել խմբի զարգացումը: Ի՞նչ

  • Նվիրե՛ք գրքեր ձեր սիրելի գրադարանին

    Նվիրե՛ք գրքեր ձեր սիրելի գրադարանին

    Փետրվարի 13-18, 2017 Համալրե՛ք ոչ միայն Ձեր ու Ձեր սիրելիների անձնական, այլև հանրային գրադարանները նոր գրքերով: Գիրք նվիրելու օրն այս տարի հնարավորություն ընձեռեց պարզելու, թե ինչպես են ձեռք բերում նոր գրքեր ու ինչ գրքերով են համալրվում քաղաքային ու մարզային գրադարանները, և արդյոք այդ գործընթացին կարո՞ղ են նպաստել հենց գրադարանների ընթերցողները: «Գիրք՝ ձեր սիրելի գրադարանին» ֆեյսբուքյան

  • Սերը արվեստում՝ սիրո տոնին ընդառաջ

    Սերը արվեստում՝ սիրո տոնին ընդառաջ

    Սիրո տոներին ընդառաջ «Արվեստագիր»-ը ներկայացնում է ամենասիրառատ և արդեն դասական դարձած արվեստի ստեղծագործությունները: Փարավոն Մենքաուրն ու իր թագուհին  մ.թ.ա. 2490–2472 թթ. Եգիպտական քանդակային արվեստի լավագույն նմուշներից է և ամուսնական զույգի պատկերման վաղագույն օրինակներից աշխարհում: Իրենց համերաշխ կեցվածքով, հանդարտ հայացքով, զույգն արտահայտում է եգիպտական միապետության իդեալական կերպար: Նրանց կարելի է համարել հավերժական, հաստատուն սիրո խորհրդանիշ: Պիեռ-Օգյուստ

  • [Sigma 6 project] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի հիմնադիր և կիթառահար Տիգրան Ավետիսյանի հետ

    [Sigma 6 project] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի հիմնադիր և կիթառահար Տիգրան Ավետիսյանի հետ

    Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի Sigma 6 project. հոգեմետ ու հոգեհարազատ Գոթիկ, հոգեմետ  ու մռայլ տարրերով և ռոք էլեմենտներով. «Sigma 6 project» գործիքային փսիխոդելիկ խմբի հիմնական նկարագրությունն է: Նախագիծը հիմնադրվել է 2014 թվականին՝ կիթառահար Տիգրան Ավետիսյանի կողմից: Խմբի հիմնական կազմում են Տիգրան Ավետիսյանն ու Արուս Սարգսյանը: «Sigma 6 project»-ը առայժմ մեկ ձայնասկավառակ է թողարկել՝ հակասական արձագանքներով: Առաջիկա

  • Ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստի միությունում

    Ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստի միությունում

    2017թ  փետրվարի 8-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի ռուսաստանաբնակ Արսեն Սպիրինի՝ «Հայաստանն իմ աչքերով» խորագիրը կրող ֆիլմը: «Հայաստանն իմ աչքերով» ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին: Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արսեն Սպիրինն իր այս աշխատանքով փորձել է ներկայացնել հարազատ հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սերն ու նվիրվածությունը: Արսեն Սպիրինը սովորել է Կրասնոդարի մշակույթի պետական համալսարանի ռեժիսուրայի

  • Հանդիպում Սուքիաս Թորոսյանի հետ Նարեկացի արվեստի միությունում

    Հանդիպում Սուքիաս Թորոսյանի հետ Նարեկացի արվեստի միությունում

    2017թ. փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Հանդիպումը կրում է «Հայկական մշակույթը համաշխարհային դարբնոցում» խորագիրը: Միջոցառման ընթացքում Սուքիաս Թորոսյանը կխոսի հայկական մշակույթի նշանակության մասին՝ ներկայացնելով Հայաստանը՝ որպես համաշխարհային մշակույթի զարգացման կարևորագույն օջախ: Մուտքն ազատ է:

  • Ակտուալ Ցուցահանդես ‹‹Ինչու՞ այսպես››  Փետրվարի 6-ին

    Ակտուալ Ցուցահանդես ‹‹Ինչու՞ այսպես›› Փետրվարի 6-ին

    2017թ. Փետրվարի 6-ին ժամը 19:00-ին Полуночники ինտելեկտուալ ակումբի ցուցասրահում տեղի կունենա Արման Հովսեփյանի և Նարեկ Բարսեղյանի ցուցահանդեսը: Ոչ ստանդարտ ցուցահանդեսը միտված է մարդկանց ավելի մոտեցնելու արվեստին: Ժամանակակից արվեստի երկու վառ ստեղծագործողներ ինչո՞վ են իրար հետ կապվում, Արման Հովսեփյանի ‹‹Սիրահարված Շեքսպիրը›› ստեղծագործությունն ի՞նչ ընդհանուր բան ունի Նարեկ Բարսեղյանի ոչ մի անուն ու թելադրված ոչ մի կոնցեպտ